«Գաբր աղջկա»՝ Իրանի ամենահին գերեզմանաքարերից մեկը

«Գաբր աղջկա»՝ Իրանի ամենահին գերեզմանաքարերից մեկը

«Գաբր աղջկա»՝ Իրանի ամենահին գերեզմանաքարերից մեկը

«Գաբր աղջկա»՝ Իրանի ամենահին գերեզմանաքարերից մեկը

Ուշսասանյան շրջանի կարևորագույն վիմագրական կոթողներից մեկը Էղլիդ քաղաքի «Գաբր աղջկա» գերեզմանաքարն է, որը գրավել է բազմաթիվ հետազոտողների ուշադրությունը։

Էղլիդ քաղաքի աշխարհագրությունը


Էղլիդ քաղաքը տեղակայված է Ֆարս նահանգի հյուսիսում՝ Զագրոս լեռնաշղթայի հարավային լանջին։ Այն Իրանի վեցերորդ ամենաբարձր քաղաքն է, որը գտնվում է ծովի մակերևույթից 2300 մ․ բարձրության վրա։ Լեռնային լանդշաֆտով պայմանավորված՝ տեղանքը աչքի է ընկնում սառը և չոր կլիմայով․ տարվա ընթացքում ջերմաստիճանը երբեմն հասնում է մինուս 22°C։
Քաղաքը զբաղեցնում է մոտ 7200 կմ․ քառակուսի տարածք․ տարեկան տեղումների ծավալը ավելի քան 300 մմ է, ինչը այգեգործության համար բավական նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Գետերն ու հարուստ ջրային պաշարները նպաստել են, որ մարդը այստեղ բնակություն հաստատի դեռևս հին ժամանակներից սկսած։ Այդ պատճառով էլ Էղլիդը՝ շուրջ յոթ հազար տարվա պատմությամբ, համարվում է Ֆարսի հյուսիսային շրջանների ամենահին բնակավայրերից մեկը։
Անցյալում քաղաքը գտնվում էր թագավորական ճանապարհի և Շիրազ-Սպահան մայրուղու վրա։ Ասում են, որ աքեմենյան շրջանում (մ.թ.ա. 550–330 թթ.) Էղլիդը կայսերական բանակի խոշորագույն ձիամարզարանն է եղել։

 

«Գաբր աղջկա» կոթողը և դրա առանձնահատկությունները


Աբադե բնակավայրից Էղլիդ շարժվելիս՝ քաղաքի հարավ-արևմուտքում մի քանի բլուր է երևում։ Երկրորդ բլրի վրա գտնվում է իմամզադեի դամբարանը, իսկ շուրջը՝ հին գերեզմանոց։ «Թել Ղալաթ» անվամբ հայտնի այս բլրի միջնամասում, ժայռի մեջ փորված մի խոռոչ կա, որը հայտնի է «Գյաբրի լճակ» անունով։ Խոռոչի դիմացի հատվածում՝ երեք աստիճաններից հետո, աչքի առաջ է հայտնվում է 56 × 160 սմ չափերով մի շրջանակ, որի վրա փորագրված է 21 տողանոց արձանագրություն։

 

Արձանագրության բովանդակությունը


Արձանագրությունը արամեագիր է, գրված է միջին պարսկերենով։ Թեև առաջին ութ տողը վնասված են, այնուամենայնիվ մի շարք կարևոր հատվածներ ընթեռնելի են․ օրինակ, նշված է մ․թ․ 638 թ. նոյեմբերի 2 ամսաթիվը, որը համապատասխանում է Յազդգերդ III-ի թագավորության վեցերորդ տարվան։ Բացի այդ, արձանագրության մեջ վայրը նշված է որպես «դախմե», այսինքն՝ փակ դամբարան։ Նախկինում խոռոչը ծածկված է եղել քարե սալիկով, իսկ ներսում տեղադրված էր աճյունը։ Արձանագրության մեջ նշված է ոչ միայն թվականը, այլև հանգուցյալի անունն ու ծագումը, այն անձը, ով պատվիրել է արձանագրության գրառումը, ինչպես նաև թաղման ժամանակ կիրառված ծեսերը։

 

«Գաբր աղջկա» կոթողի պատմությունը

Տարածքի պատմական կարևորության պատճառով այս հուշարձանը անվանում են նաև Էղլիդի «պատմական անձնագիր»։ Հնագետները, հաշվի առնելով գերեզմանի կառուցվածքը, այն վերագրում են Սասանյանների վերջին արքա Յազդգերդ III-ի ժամանակաշրջանին։
Պատմական որոշ վկայություններ ցույց են տալիս, որ այս դախմեն Զրադաշտականների պաշտամունքային վայր է եղել։ Հատկանշական է, որ տարածքում պահպանվել են նաև զրադաշտական «օսթոդաններ»՝ քարայրներում փորված խորշեր, որտեղ պահվում էին դախմեներում մնացած կմախքների ոսկորները։
Ըստ զրադաշտական սովորույթի՝ մահացածների մարմինները դնում էին դախմեներում, որպեսզի թռչունները կերակրվեին դրանցով, իսկ հետո մնացած ոսկորները տեղափոխում էին օսթոդան։

Բուն արձանագրությունը

Արձանագրությունը գրված է միջին պարսկերեն լեզվով։ Ստորև տեղադրում ենք արձանագրության միջին պարսկերեն տառադարձված տեքստը, այնուհետև հայերեն թարգմանությունը

«նահանգային մայրաքաղաքի հարեմի հսկիչ և Բիշապուհրի մարզպետ, պատվիրեց դախմե կառուցել Պապակի (?) սերունդ և ? որդի Ասուկի համար։ Յազդգերդ արքայից արքայի թագավորության վեցերորդ տարվա Աբան ամսվա տասնմեկերորդ օրը նա գնաց իր ճակատագրի (ետևից), իսկ տասներկուերորդ օրը Ասուկի մարմինը դրվեց դախմեյի մեջ։ Նա սահմանեց երկու հարյուր ստաթեր արժեցող գույք տրամադրվի իբրև հատուցում»։

 

Հուշակոթողի պետական գրանցումը


1975 թ. հոշարձանը պաշտոնապես գրանցվել է Իրանի ազգային և մշակութային ժառանգության ցանկում։

Անվանում «Գաբր աղջկա»՝ Իրանի ամենահին գերեզմանաքարերից մեկը
Երկիր Իրան
ՆահանգՖարս
ՔաղաքԷքլիդ
Պատմական
RegistrationԱզգային

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: