Չողամիշի հնագիտական բլուրները․ Խուզեստանի հազարամյա քաղաքակրթության հետքերով

Չողամիշի հնագիտական բլուրները․ Խուզեստանի հազարամյա քաղաքակրթության հետքերով

Չողամիշի հնագիտական բլուրները․ Խուզեստանի հազարամյա քաղաքակրթության հետքերով

Չողամիշի հնագիտական բլուրները․ Խուզեստանի հազարամյա քաղաքակրթության հետքերով

Մարդկության հնագույն քաղաքակրթություններից մեկը ձևավորվել է Միջագետքում և շուտով տարածվել հարակից շրջաններում։ Իրանի հարավում գտնվող Խուզեստանի դաշտավայրը ևս այն տարածքներից էր, որտեղ հաստատվել և զարգացել են վաղնջական քաղաքակրթություններ։ Տարածաշրջանում առկա բազմաթիվ հնագիտական բլուրները վկայում են Իրանի այս հատվածում մարդու բնակության հնագույն պատմության մասին։

Այդպիսի կարևոր հնավայրերից է Չողամիշը, որտեղ հայտնաբերվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող բազմաթիվ գտածոներ։ Դրանք ցույց են տալիս, որ այս տարածքում մարդկային քաղաքակրթությունը հազարավոր տարիներ շարունակ եղել է կենսունակ և զարգացող։

Չողամիշն այսօր գտնվում է Դեզֆուլ քաղաքից հարավ-արևելք՝ Դեզֆուլից Շուշթար տանող ճանապարհին։ Հնավայրին ամենամոտ բնակավայրը "Դոուլաթի" գյուղն է։

Չողամիշի պատմությունն ու ձևավորումը

Չողամիշի տարածքում ընդարձակ ու հարթ դաշտավայրի վրա տեղակայված են տարբեր բարձրություններ ունեցող մի քանի հնագիտական բլուրներ։ Կենտրոնական բլուրը մյուսներից ավելի խոշոր և բարձր է, իսկ դրա շուրջ տարածվում են համեմատաբար ցածր բլուրները։

Չողամիշը գտնվում է Դեզ և Կարուն գետերի միջև։ Հավանաբար հենց գյուղատնտեսության համար բարենպաստ պայմանները և ջրային պաշարների հասանելիությունն են դրդել հնագույն բնակիչներին այս տարածքն ընտրել որպես մշտական բնակավայր։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մ.թ.ա. 6-րդ հազարամյակի վերջից այստեղ իրար են հաջորդել տարբեր մշակույթներ։ Մասնագետների գնահատմամբ՝ Չողամիշի բլուրներում հնարավոր է առանձնացնել ընդհանուր առմամբ 15 հնագիտական շերտ։ Հայտնաբերվել են նաև մարդու բնակության հետքեր, որոնք թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազարամյակով։

Տեղի բնակիչները զբաղվել են ոչ միայն երկրագործությամբ, այլև տիրապետել են անասնապահության հմտություններին։ Այդ հանգամանքը Չողամիշը դարձրել էր մ.թ.ա. 6-րդ հազարամյակի կարևոր տնտեսական կենտրոններից մեկը։

Չողամիշի հնագիտական գտածոները

1962-1966 թվականներին՝ իրանական տոմարով 1341-1345 թթ., իրանցի հնագետները Չողամիշի բլուրներում իրականացրել են լայնածավալ պեղումներ։ Հետազոտությունները շարունակվել են նաև 1969 թվականին՝ իրանական տոմարով 1348 թ.։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են հնավայրի բնակիչների առօրյությանն ու տնտեսական գործունեությանը վերաբերող բազմաթիվ գործիքներ և առարկաներ։

Չողամիշի ուսումնասիրության կարևորագույն փուլերից էր պեղումների չորրորդ շրջանը, որն իրականացվել է Կալիֆոռնիայի համալսարանի Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ 2010 և 2011 թվականներին՝ իրանական տոմարով 1389 և 1390 թթ., շուրջ 20 հազար քառակուսի մետր տարածքում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք արժեքավոր հնագիտական նյութեր։

Ամենանշանավոր գտածոները

Թեև Չողամիշում հայտնաբերված առարկաները բազմազան են, դրանցից մի քանիսը հատկապես մեծ հետաքրքրություն են առաջացրել հնագետների շրջանում։

"Երաժիշտների սալիկը"

Ամենահայտնի գտածոներից մեկը "Երաժիշտների սալիկն" է, որի վրա պատկերված է երաժիշտների խումբ։ Հետազոտողները այն համարում են երաժշտության զարգացման պատմության կարևորագույն վկայություններից մեկը։

Սալիկի վրա երևում են մի քանի նվագողներ և նրանց կատարումը ղեկավարող անձ։ Այդ պատճառով այն երբեմն անվանում են օպերային ներկայացման ամենավաղ պատկերներից մեկը։ Պատկերված են լարային, փողային և հարվածային գործիքներ, այդ թվում՝ թմբուկ և տավիղ։ Խմբի կողքին նստած է մի մարդ, որը հավանաբար երգում է՝ ձեռքը պահելով ականջին։

Այս գտածոյի տարիքը գնահատվում է շուրջ 3400 տարի։ Դրա հիման վրա որոշ հետազոտողներ երաժշտական-թատերական խմբային կատարումների հնագույն ակունքներից մեկը կապում են Իրանի տարածքի հետ։




Չողամիշում հայտնաբերված "Երաժիշտների սալիկը"

Նավ և ուղևորներ պատկերող կավե սալիկը

Չողամիշում հայտնաբերված մեկ այլ կարևոր նմուշ կնիքանման կավե սալիկ է, որի վրա պատկերված է հնագույն նավ՝ մի քանի ուղևորներով։ Այն թվագրվում է մ.թ.ա. 6-րդ հազարամյակով։

Ըստ որոշ մեկնաբանությունների՝ սալիկի վրա կարող է պատկերված լինել պատերազմից վերադարձող թագավոր։ Նավի մյուս ուղևորները ենթադրաբար նրա պահապանները, սպասավորներն ու ռազմագերիներն են։ Թագավորի մի ձեռքում պատկերված է գուրզ հիշեցնող առարկա, իսկ մյուսում՝ պարան, որով նա պահում է գերիներին։

Չողամիշում հայտնաբերվել են նաև ռազմական թեմաներով բազմաթիվ այլ սալիկներ։ Դրանցից հատկապես ուշագրավ է աղեղնավորի պատկերը, որի հանդերձանքն ու զինասարքը ներկայացված են մանրամասնությամբ։




Չողամիշում հայտնաբերված՝ նավ և ուղևորներ պատկերող կավե սալիկը

Չողամիշի խեցեղենը

Չողամիշի բլուրներից հայտնաբերված խեցեղենը ևս հնավայրի կարևորագույն գտածոներից է։ Առանձնահատուկ նշանակություն ունի մ.թ.ա. 4-րդ հազարամյակով և գրի ձևավորման սկզբնական ժամանակաշրջանով թվագրվող կավե անոթը, որի վրա պատկերված են ձկնորս, ձուկ և երկու գիշատիչ կենդանի։

Այդ ժամանակաշրջանում տարածված էին հատուկ ձևով պատրաստված՝ "թեք եզրերով" անոթները, որոնց բազմաթիվ օրինակներ հայտնաբերվել են նաև Չողամիշում։

Որոշ խեցեղենների վրա արված պատկերներն այնքան վարպետորեն են կատարված, որ դժվար է պատկերացնել նման զարգացած նկարչական հմտությունների գոյությունը այդքան վաղ ժամանակաշրջանում։ Ավելի ուշ շրջանների խեցեղենի վրա հաճախ հանդիպում են միմյանց հետ համադրված երկրաչափական նախշեր։

Այս առարկաները վկայում են, որ Իրանի այս տարածաշրջանում խեցեգործությունն ունեցել է զարգացման բարձր մակարդակ։

 

Չողամիշի ընդգրկումը Իրանի ազգային ժառանգության ցանկում

Չողամիշի հնագիտական համալիրը 1965 թվականին՝ իրանական տոմարով 1344 թ., ընդգրկվել է Իրանի ազգային պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Անվանում Չողամիշի հնագիտական բլուրները․ Խուզեստանի հազարամյա քաղաքակրթության հետքերով
Երկիր Իրան
ՆահանգԽուզեստան
ՔաղաքԴեզֆուլ
Պատմական
RegistrationԱզգային

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: