Հունական նավը և նրա ճակատագիրը

Հունական նավը և նրա ճակատագիրը

Հունական նավը և նրա ճակատագիրը

 

Երբեմն պատահում է, որ որոշակի եղելություններ մեզ անհաճո են թվում,  սակայն նույնիսկ ամենադառը անցքերը կարող են ժամանակի ընթացքում գեղեցիկ հիշողության վերածվել՝ ճանապարհ բացելով դեպի մարդկային սրտեր։

Այն օրը, երբ «Հունական նավի» նավապետը և ուղևորները բախվեցին իրենց նավի՝ ավազատիղմի մեջ հանգրվանելու և իրենց ողջ ունեցվածքը կորցնելու իրականության հետ,  նույնիսկ չէին կարող պատկերացնել, որ այս իրադարձության արդյունքում կստեղծվի Քիշ կղզու ամենագեղեցիկ տեսարաններից մեկը՝ տեսարան, որը տասնյակ տարիների շարունակ մագնիսի նման իր կողմն է գրավել զբոսաշրջիկներին։

Հունական նավի ճակատագիրը

Չնայած նրան, որ նավը «Հունական» է կոչվում, այն պատրաստվել է ո՛չ թե, Հունաստանում, այլև Շոտլանդիայի Գլազգո քաղաքում։ Մինչև հույն վաճառականի սեփականություն դառնալը, այն անգլիացու, իսկ այնուհետև իրանցու է պատկանել։ Նավը կառուցվել է 1943 թվականին։ Կառուցման պահին քաշը 7061 տոննա էր կազմում, իսկ երկարությունը՝ 136 մետր։ Նավի առաջին սեփականատերը եղել է Բրիտանիայի պատերազմի փոխադրության նախարարությունը։ Այդ ժամանակ նավը կոչվում էր «Empire Trumpet»։ Երեք տարի անց «Charente Liverpool Steamship Company»-ն գնել է նավը և այն վերանվանել «Naturalist»։

1969 թ․ նավը ձեռք է բերվել իրանցիների կողմից և կնքվել փառավոր «Պարսից Կյուրոս» (Kuroš-e Pārsi) անվամբ։ Հաջորդ սեփականատերը Իրանի նավային ընկերությունն էր՝ տեղակայված Խորամշահրում, որի կողմից նավը «Համադան» է վերանվանվել։ Բազմաթիվ տերերի ձեռքի տակ անցնելով՝ նավը ի վերջո հասնում է մի հույն վաճառականի, ով ճակատագրի բերմամբ դառնում է նրա վերջին տերը։ Այս վաճառականը նավը անվանեց «Koula F» և բազմաթիվ ուղևորներ տեղափոխեց դեպի Հունաստան։ 1966 թ․ հուլիսի 26-ին նավը իր վերջին հանգրվանն է գտնոմ Քիշ կղզու արևմտյան հատվածում գտնվող «Բաղու» գյուղի մոտ։

Առաջին օրերին ձեռնարկվեցին բազմաթիվ փորձեր՝ նավը կրկին ծով հանելու ուղղությամբ, սակայն՝ ապարդյուն։ Ծանրության պատճառով այն խրվել էր ավազի մեջ, և ոչինչ անել հնարավոր չէր։ Շուրջ 80 օր տևած տքնաջան աշխատանքը և գործադրված ջանքերը արդյունք չտվեցին, և նավի անձնակազմը ստիպված եղավ հաշտվել դառը իրականության հետ։

Ինչու՞ նավը հայտնվեց ավազներում

Կղզու ավազուտում նավի խրվելու պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջարկվել։ Ոմանք այս եղելության մեջ դիտավորություն են տեսնում՝ արտահայտելով այն տեսակետը, որ նավի սեփականատերը սնանկացել էր և անձնակազմի հետ պայմանավորվածություն ունենալով՝ միտումնավոր էր դիմել այս քայլին՝  ապահովագրական ընկերության կողմից հսկայական հատուցում ստանալու նպատակով։ Մյուսները միտված են մեղադրել նավապետին անփորձության մեջ։ Կա նաև տեսակետ, որի համաձայն նավը դեպի Հունաստան շարժվելիս շեղվել է ճիշտ ուղղությունից մթնշաղի և մառախլապատ եղանակի պատճառով։

Ինչ էլ եղած լինի պատճառը, փաստը այն է, որ այսօր «Հունական նավը» Քիշ կղզու ամենագեղեցիկ տեսարաններից մեկն է։

Նավի ներկայիս վիճակը


Տասնյակ տարիներ անց նավի տարբեր հատվածները աղի ջրերում քայքայվել են և փլվել։ Կանխատեսումների համաձայն առաջիկա մեկ-երկու տասնամյակների ընթացքում մնացած հատվածներն էլ կարող են ամբողջությամբ քայքայվել, և ցավոք այս գեղեցիկ նավից հետք անգամ կարող է չմնալ։

Զբոսաշրջային այս վայրի այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն վայելելու նավի գեղեցիկ տեսարանը, այլ նաև ուղտ ու ձի հեծնելու։ Նաեւ մոտակայքում է տեղակայված «Արևմտյան Պարկը»՝ 60 հազար քառակուսի մետր տարածքով, մի քանի ռեստորաններ, հյուրանոցներ և կացարաններ։

 

 

Անվանում Հունական նավը և նրա ճակատագիրը
Երկիր Իրան
ՆահանգՀորմոզգան
ՔաղաքՔիշ կղզի
Պատմական
RegistrationNo registration

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: