Խոջա Նազարի քարավանատունը

Խոջա Նազարի քարավանատունը

Խոջա Նազարի քարավանատունը

Խոջա Նազարի քարավանատունը Իրանի պատմական և ճարտարապետական գոհարներից մեկն է, որը 53 այլ քարավատների հետ մեկտեղ 2023թ․ Ալ-Ռիադում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ նստաշրջանի որոշմամբ գրանցվել է համաշխարհային ժառանգության ցուցակում։

Քարավանատունը ունի մեկ կենտրոնական բակ և երեք ներքնաբակեր՝ տեղադրված երեք տարբեր կողմերում։ Այս կառուցվել է Խոջա Նազարի կողմից, ով ազգությամբ հայ երևելի այրերից մեկն է եղել։ Համաձայն Ժան-Բատիստ Տավերնիեի ճամփորդական գրվածքների, Խոջա Նազարը առևտրի շնորհիվ հարստություն էր դիզել և Շահ Աբասի արքունիքում մեծ հռչակ էր վայելում։ Վերջինս նրան արժանացրեց «Քալանթարի»՝ հայոց ազգի գլխավոր դատավորի պատվավոր տիտղոսին (Tavernier 1678, Book 1, 19)։ Խոջա Նազարի անունով է կոչվում նաև Սպահանի Նոր Ջուղա թաղամասի փողոցներից մեկը։

Արաքսի ափին գտնվող այս քարավանատունը միանգամից գրավում է անցորդի հայացքը՝ վերականգնելով միջնադարյան քարավանների անցուդարձի, տապից նվաղած ճամփորդների ու առևտրականների և ուղտախմբերի երևակայական պատկերները, հատկապես երբ աչքի է զարնում մուտքի մոտ տեղադրված մարդկանց և ուղտերի պատկերող հուշարձանային համալիրը։

 

Անվանում Խոջա Նազարի քարավանատունը
Երկիր Իրան
ՆահանգԱրևելյան Ադրբեջան
ՔաղաքՋոլֆա

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: