Յալդա
Յալդայի շքեղ տոնակատարություն Երևանում
Յալդայի շքեղ տոնակատարություն Երևանում
Յալդայի շքեղ տոնակատարություն Երևանում
Երեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ի (իրանական օրացույցով ազարի 30) երեկոյան, Երևանաբնակ մեծ թվով իրանցիներ Յալդայի գիշերը նշեցին Հայաստանում ԻԻՀ Մշակույթի կենտրոնի և «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի կողմից վերջինիս նիստերի դահլիճում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ։
Այս ծրագրին, որին ներկա էին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը, Իրանի Մշակույթի կենտրոնի ղեկավարը և իրանական տարբեր հաստատությունների ու կենտրոնների ներկայացուցիչներ, «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի տարբեր դասարանների սաները հանդես եկան մշակութային և գեղարվեստական բազմաբնույթ ելույթներով՝ պոեզիայի ընթերցանություն, երգեցողություն և ներկայացում:
Երևանի թիվ 136 դպրոցի պարսկերեն սովորող աշակերտները, Մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ և վերջինիս կազմակերպմամբ, գործուն մասնակցություն ունեցան Հայաստանի մայրաքաղաքում բնակվող իրանցիների Յալդայի տոնակատարությանը` Յալդայի գիշերվա թեմայով բանաստեղծությունների ընթերցանության և երգեցողության կատարումներով:
Իրանցի գրող և բանաստեղծ Դարյա Սադաթ Հոսեյնին, ով տիրապետում է աշխարհի 12 կենդանի լեզուների, և սեփական նախաձեռնությամբ շրջագայության մեջ է Երևանում՝ ծանոթանալու հայկական մշակույթին ու լեզվին, նույնպես Մշակույթի կենտրոնի կողմից հրավիրված լինելով միջոցառմանը, միաժամանակ ներկայացնելով իր ստեղծագործություններից՝ շնորհավորեց Յալդան՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն (ստամբուլյան և արևմտյան բարբառ), արաբերեն, չինարեն, կորեերեն և ճապոներեն:
Գրել Ձեր մեկնաբանությունը.