• Mar 26 2024 - 16:54
  • 43
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)
ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը և մշակութային հարցերով խորհրդականը այցելեցին ԵՊՀ

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը և մշակութային հարցերով խորհրդականը այցելեցին ԵՊՀ

Հայաստանի համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ կապերը ամրապնդելու նպատակով և ԵՊՀ ռեկտորի պաշտոնական հրավերով՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանին և դեսպանության մշակութային հարցերով խորհրդական պարոն Մոհամմադ Ասադի Մովահեդը այցելեցին ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետ։

Հայաստանի համալսարանների ու գիտահետազոտական կենտրոնների հետ կապերը ամրապնդելու նպատակով և ԵՊՀ ռեկտորի պաշտոնական հրավերով՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանին և դեսպանության մշակութային հարցերով խորհրդական պարոն Մոհամմադ Ասադի Մովահեդը այցելեցին ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետ։

Այցելության սկզբում իրանցի հյուրերը հանդիպում ունեցան իրանագիտության ամբիոնի դասախոսապրոֆեսորական կազմի և ուսանողների հետ, որը անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում։ Ներկա գտնվողների ցանկում էին իրանագիտության ամբիոնի ղեկավար Վ․ Ոսկանյանը և Հայաստանում իրանագիտության ռահվիրաներից պրոֆ․ Գ․ Մելիքյանը, ովքեր ջերմորեն ողջունելով հյուրերին և շնորհավորելով իրանական նոր տարին՝ նրանց հրավիրեցին Նովրուզի տոնի կապակցությամբ ամբիոնի ուսանողների ջանքերով կազմակերպված միջոցառմանը, որի զարդը ամանորյա «Հաֆթսին» սեղանն էր։
Այնուհետև տեղի ունեցավ արևելագիտության ամբիոնի դեկան պարոն Ռ․ Մելքոնյանի հետ հանդիպումը։ Պարոն դեկանը ընդգծեց, որ Իրանի և Հայաստանի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները ոչ միայն սոսկ դիվանագիտական և ընկերական, այլև շատ ավելի խորը բնույթ են կրում։ Պարոն Սոբհանին իր հերթին, ողջունելով ներկա գտնվողներին, հայտնեց իր գոհունակությունն ու ուրախությունը ուսանողների՝ պարսից լեզվի և գրականության նկատմամբ ցուցաբերած հետարքրվածության ու սիրո կապակցությամբ։

Այցի ամենաուշագրավ հատվածը ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ դեսպանի հանդիպումն էր, որը տեղի ունեցավ «Ֆիրդուսու» անվան լսարանում։ Հանդիպման ընթացքում պարոն դեսպանը հանդես եկավ պարսից լեզվին և լեզվաքաղաքականությանը նվիրված դասախոսությամբ, ինչին հետևեց հարցուպատասխանի փուլը, որի ընթացքում նա պատասխանեց ուսանողների կողմից հնչեցված մի շարք հարցերին։

ԵՊՀ կատարած այցը ավարտվեց համալսարանի ռեկտորի հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկման արժանացան գիտակրթական բնույթի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ հայ ուսանողներին կրթաթոշակի տեղեր հատկացնելու, վերապատրաստման նպատակով ուսանողական խմբերին Իրան գործուղելու, ինչպես նաև «Ֆիրդուսու» անվան լսարանի վերակառուցման և նորագույն սարքավորումներով վերազինելու հարցերը։

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: