rel_news

Երևանի թիվ 35 դպրոցի պարսկերենի դասարան է այցելել «Սաադի» հիմնադրամի տնօրենը

 

Երևանի թիվ 35 դպրոցի պարսկերենի դասարան է այցելել «Սաադի» հիմնադրամի տնօրենը

Այսօր պարոն Ղոլամալի Հադադ-է Ադելը՝ «Սաադի» հիմնադրամի տնօրենը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի ուղեկցությամբ այցելեց թիվ 35 դպրոց։

Դպրոցը ունի պարսկերենի լսարան, որը վերազինված է նորագույն տեխնիկական միջոցներով։

Պարոն Հադադ-է Ադելը ընդգծեց պարսկերեն ուսումնասիրող դպրոցներում լեզվի ուսուցման գործընթացի շարունակականության կարևորությունը՝ հայտնելով իր պատրաստակամությունը դասընթացների որակական և քանակական զարգացման համար անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու հարցում։ Նա նաև բարձր որակեց պարսկերենի ընդլայնման համար նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների անհրաժեշտությունը։

Այս մակարդակի այցերը ցույց են տալիս, թե որքան մեծ ջանքեր են գործադրվում Իրանի և Հայաստանի միջև կրթական և մշակութային աղերսները ամրապնդելու ուղղությամբ։

{author_name}
Հեղինակի նկար :

yerevan Armenia

yerevan Armenia

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: