• Sep 11 2024 - 12:38
  • 17
  • Ուսանելու ժամանակը : Less than one minute

Շնորհավոր Իրանի ազգային կինեմատոգրաֆիայի օրը

Սեպտեմբերի 11-ին (Իրանական շահրիվար ամսվա 11-ը) Իրանում նշվում է ազգային կինեմատոգրաֆիայի օրը

Իրանի կինեմատոգրաֆիան հեղափոխությունից հետո՝ մասնավորապես վերջին տասնամյակներին, աճի և զարգացման զգալի տեմպ է գրանցել։ Հաղթահարելով քաղաքական, մշակութային և հասարակական մարտահրավերները՝ իրանական կինոն կարողացավ իր արժանի տեղը զբաղեցնել  միջազգային մակարդակում։

Իսլամական հեղափոխությունից հետո իրանական կինոն զգալի փոփոխությունների ենթարկվեց։ Այս շրջանում կինոյի ուշադրության կենտրոնում մարդկային, հասարակական և կրոնական թեմաներն էին, այսպիսով կատակերգությունները և արկածային ֆիլմերը իրենց տեղը զիջում են հասարակական և բարոյագիտական թեմաներ արծարծող ֆիլմերի, որոնք ոչ միայն սիրվեցին Իրանի սահմանների ներսում, այլև գրավեցին իրենց արժանի տեղը նաև Իրանից դուրս։

Իրանական ֆիլմերի զարգացման գործում կարևոր դերակատարում են ունեցել ինչպես ներքին այնպես էլ միջազգային փառատոնները, որոնցից է, օրինակ, աշխարհում մեծ հռչակ վայելող «Ֆաջր» փառատոնը։

Իրանական կինոն մեծ բարձունքների է հասել նաև միջազգային հարթակներում։ Արժանահիշատակ են այս առումով Աբաս Քիառոսթամիի «Բալի համը» ֆիլմը, որը 1997թ․ Կաննի կինոփատոնի կողմից արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի» մրցանակի, ինչպես նաև Ասղար Ֆարհարդի «Նադերի և սիմինի բաժանումը» և «Վաճառողը» ֆիլմերը, որոնց հաջողվեց տարբեր անվանակարգերում բարձր հորիզոնականներ գրավել։

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: