Իրանի ժամանակակից գրականությանը նվիրված նյութը «Հայրենիքի ձայնը» ամսաթերթի համարում
«Հայրենիքի ձայնը» ամսաթերթի նորատիպ՝ 2025թ․ 5-6 համարում տեղ է գտել նաև Իրանի ժամանակակից գրականությանը նվիրված նյութը՝ պատրաստված ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից։«Իրանական գրականությունը նոր դարաշրջանի նախաշեմին․ հայացք ժամանակակից հեղինակներին և գրական հոսանքներին» խորագիրը կրող հոդվածում ներկայացված են Իրանի ժամանակակից գրական դաշտի մի շարք նշանավոր հեղինակները և նրանց ստեղծագործությունները։
«Հայրենիքի ձայնը» ամսաթերթը, որի հիմնադիր խմբագիրն է հայ բանաստեղծ և հրապարակախոս Վահագն Դավթյանը, տպագրվում է 1965թ․-ից։ Թերթը կարճ ժամանակում ձեռք բերեց ընթերցողների լայն շրջանակի ճանաչումը՝ դառնալով բազմաթիվ ընտանիքների ընթերցանության սեղանի մշտական ուղեկիցը։ Նրա ամենաարդիական և նշանակալի ներդրումներից էր Հայաստան-Սփյուռք կապի խորացումն ու ամրապնդումը։ Երկար դադարի շրջանից հետո, 2017 թ․, «Համահայկական գրողների միության նախագահ», գրականագետ Աբգար Ափինյանի նախաձեռնությամբ և ջանքերով թերթը վերաթողարկվեց։ Ամսաթերթի ներկայիս գլխավոր խմբագիրն է բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը։
Հաճելի ընթերցանություն։
Գրել Ձեր մեկնաբանությունը.