«Փոխադարձ կապեր՝ հայր և դուստր Ֆարիդանիներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը
Երևանում տեղի ունեցավ «Փոխադարձ կապեր՝ հայր և դուստր Ֆարիդանիներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումը կազմակերպվեց «Անահիտ-Կորյուն» մշակութային կազմակերպության, հռչակավոր իրանահայ լուսանկարիչ Նիկոլ Ֆարիդանիի ընտանիքի անդամների և «Թեքեյան» կենտրոնի համատեղ ջանքերի շնորհիվ։ Ցուցահանդեսում, որը բաց կլինի մինչև սեպտեմբերի 28-ը ի ցույց են դրված հեղինակի՝ հանրությանը սակավ հայտնի լուսանկարչական աշխատանքները, որտեղ պատկերված է Իրանը իր ողջ գեղեցկությամբ։
Երևանում տեղի ունեցավ «Փոխադարձ կապեր՝ հայր և դուստր Ֆարիդանիներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը։
Միջոցառումը կազմակերպվեց «Անահիտ-Կորյուն» մշակութային կազմակերպության, հռչակավոր իրանահայ լուսանկարիչ Նիկոլ Ֆարիդանիի ընտանիքի անդամների և «Թեքեյան» կենտրոնի համատեղ ջանքերի շնորհիվ։ Ցուցահանդեսում, որը բաց կլինի մինչև սեպտեմբերի 28-ը ի ցույց են դրված հեղինակի՝ հանրությանը սակավ հայտնի լուսանկարչական աշխատանքները, որտեղ պատկերված է Իրանը իր ողջ գեղեցկությամբ։
Բացման արարողությանը միջոցառման կազմակերպիչ տկն․ Անահիտ Մանուկյանը, մեկնելով ցուցադրության գաղափարը, ընդգծեց հայ հանրությանը՝ իրանահայ արվեստագետների հետ ծանոթացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Նա նաև հավելեց, որ իրանահայ արվեստագետներին նվիրված մշակութային միջոցառումների շարքը կամեցել է մեկնարկել մեծանուն լուսանկարիչ Նիկոլ Ֆարիդանիի լուսանկարների ցուցադրությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Ասադի Մովահեդը, ով նմանատիպ միջոցառումները որակեց որպես «մշակութակենտրոն քաղաքականության» կարևոր բաղադրիչ։ Կազմակերպիչներին ուղղված շնորհակալական խոսքից հետո նա ընդգծեց․ «Այսօրվա ցուցադրությունը միայն մի քանի լուսանկարի պատմություն չէ, այլև Իրանի բնության և ինքնության պատումն է, որը զգալի դերակատարություն կարող է ունենալ երկու երկրների փոխճանաչողության հարցում»։
Պրն․ Ասադի Մովահեդի ելույթից հետո գտնվեցին արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու իրանցի արվեստգետների հետ, ինչը արժանացավ մշակութային հարցերով խորհրդականի ջերմ ընդունելությանը։
Ցուցադրության առանցքային թեմատիկան Իրանի բնությունն ու մարդիկ էին։ Հիմնականում ներկայացված էին սև ու սպիտակ լուսանկարներ, որտեղ պատկերված էին Իրանի անապատները, լեռները, երկինքը և պատմամշակութային վայրերը։ Լույսի և ստվերի հմուտ համադրությամբ հեղինակին հաջողվել է ստեղծել այնպիսի պատկերներ, որոնք առաջին հայացքից իսկ գրավում են դիտորդի ուշադրությունը։Նիկոլ Ֆարիդանը Իրանի ժամանակակից լուսանկարչական արվեստի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերից մեկն է։ Նա իր լուսանկարչական առաջին փորձերը սկսել է դեռևս վաղ տարիքում․ նրա ստեղծագործական միջավայրի անբաժան բաղադրիչներն էինՆիկոնևԱրգոսլուսանկարչական սարքերը և ինքնաշեն մութ սենյակը, որտեղ երևակում էր ստացված լուսանկարները։ Չնայած Ֆարիդանին ինքնուս էր, այնուամենայնիվ բացառիկ լուսանկարչական տաղանդի և գեղագիտական նուրբ ճաշակի շնորհիվ նրան հաջողվեց գրավել արվեստի այս ճյուղի ամենավեհ բարձունքները՝ հիրավի դառնալով Իրանի ժամանակակից լուսանկարչության հայրը։
Գրել Ձեր մեկնաբանությունը.