Պարսկական պոեզիա

Պարսկական պոեզիա

Պարսկական պոեզիա

Պարսկական բանաստեղծությունը գրվածքի երկակի տեսակներից է և իր ձևով հակադիր է արձակին: Բանաստեղծությունը համարվում է մտածված, խոր իմաստ և կշիռ ունեցող, ինչպես նաև հանգավորված բառերի այնպիսի կոմպոզիցիա, որում կա արժեք ունեցող մտքի արտահայտություն։

Պարսկական պոեզիան տարբեր տեսակներ ունի:

Հին պարսկական պոեզիան կառուցվածքի և տաղաչափական համակարգի արտահայտման առումով բաժանված է հետևյալ տեսակների՝ 1- մասնավի, 2- ղասիդե, 3- ղազալ (գազել), 4- ղաթ'է, 5- թարքիբբանդ, 6- թարջիհբանդ, 7- մոսթազադ, 8- ռոբա'ի, 9- մոսամմաթ, 10- դոբեյթի, իսկ նպատակի արտահայտման տեսանկյունից բաժանված է հետևյալ կատեգորիաների, ինչպիսիք են՝ մադհ - գովերգ, ներբող,  հեջա - վանկ, ֆախր - հպարտություն,  հեմասե - էպոս, դյուցազներգություն, ռեսա' - ողբ, եղերերգություն, թաշբիբ - գովերգություն, թասբիբ -ստեղծում, արարում և այլն։ Պարսկական գրականության մեջ կան պոեզիայի այլ դասակարգումներ ևս, օրինակ՝ երգը, բալլադը, շարականը, չամեհը (ներբողի տեսակ), չաքամեն (գազելի տեսակ), նիուշեն ու առած-ասացվածքները։

Դասական պոեզիայի բանաստեղծներից շատերին կարելի է թվարկել՝ Սաադի, Ֆերդուսի, Հաֆեզ, Խայամ, Ռումի և տասնյակ այլ հայտնի բանաստեղծներ: Պարսից ժամանակակից պոեզիայի շրջանում, որի հիմնադիրը Նիմա Յուշիջն է, պարսկական պոեզիան մտքի և հանգավորման փոքր փոփոխություններով հայտնի դարձավ որպես Նոր պոեզիա։ Բանաստեղծներ, ինչպիսիք են՝ Ֆերիդուն Թավալլալին, Էբթեհաջը, Ախավան Սալեսը, Սոհրաբ Սեփեհրին և շատ ուրիշներ, պոեզիայի այս ոճի բանաստեղծներից են:

Իսլամական հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում պարսկական պոեզիան նույնպես մտավ նոր փուլ: Այս շրջանի պոեզիայի առանձնահատկություններից է կրոնի, անձնազոհության, նահատակության և այլ նմանատիպ թեմաներով նոր բանաստեղծական չափերի հետ առնչվելը: Այս և նախորդ ժամանակաշրջանի պոեզիայի միջև ամենակարևոր տարբերակիչ առանձնահատկությունը հին պարսկական ձևաչափերի օգտագործումն է, չնայած հեղափոխության երիտասարդ բանաստեղծներից ոմանք իրենց լավագույն բանաստեղծությունները գրել են նոր պոեզիայի բանաստեղծական կաղապարով: Գրականության, հատկապես պոեզիայի բնագավառում Իրանի իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը փոփոխությունն է, որը ներառում է պոեզիայի իմաստային կողմերը: Պոեզիան հայելու պես անդրադարձրեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները։ Իսլամական հեղափոխությունից հետո տասնամյակներ շարունակ պոեզիան էական դեր է խաղացել իրադարձությունների արտացոլման և սոցիալական պայմանների արտահայտման ու ներկայացման հարցում, և իսլամական հեղափոխությանը նախորդող ժամանակվա համեմատությամբ այդ փոփոխությունն ակնառու է։ Այս ժամանակաշրջանի պոեզիայի նշանավոր դեմքերից են՝ Ալի Մոալեմը, Ահմադ Ազիզին, Ղեյսար Ամինփուրը, Հոսեյն Մանզավին, Թահերե Սաֆարզադեն և Ֆաթեմեհ Ռաքային:

Անվանում Պարսկական պոեզիա
Երկիր Իրան
ՀեղինակՊարսկական պոեզիա

Պարսկական պոեզիան տարբեր տեսակներ ունի:

TemplateOrganized

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: