Գրականություն․Իրանի գրականությունը հետիսլամական շրջանում (չափածո)

Գրականություն․Իրանի գրականությունը հետիսլամական շրջանում (չափածո)

Գրականություն․Իրանի գրականությունը հետիսլամական շրջանում (չափածո)

Հետիսլամական գրականության պաշտոնական սկզբնավորումը սկսվում է Սամանյան և «դարի պարսկերենի» ժամանակաշրջաններից, որոնք տարածվել են Խորասանում և Մավերաննահրում (Միջին Ասիա)՝ այնպիսի մեծ բանաստեղծների հայտնվելով, ինչպիսիք են` Ռուդաքին և Ֆերդուսին։ Բանաստեղծության հիմնական ձևն այս ժամանակաշրջանում եղել է ղասիդեն, իսկ դրանից հետո՝ ղաթ’են, մասնավին և ռոբային (քառյակ

Դարիով բանաստեղծությունը բառային ու իմաստային առումով կատարելագործվեց Ղազնավիների դարաշրջանում, սակայն այս շրջանի չափածո ստեղծագործությունների մեջ ամենակարևորը Ֆերդուսիի «Շահնամե»-ն է։

Սելջուկյանների իշխանության սկզբնավորմամբ ղասիդե-ներբող գրելու ձևը պարզությունից անցում կատարեց հանդիսավոր և տպավորություն գործող վերամբարձ ոճի, ինչպես նաև սուֆիզմը, միստիկական և բարոյական հարցերի արտահայտումը սովորական դարձավ այնպիսի բանաստեղծների ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ Սանայ Ղազնավին և Շեյխ Աթթար Նեյշաբուրին: Նեզամի Գյանջավին նույնպես այս շրջանի մեծագույն բանաստեղծներից է։

Մոնղոլների Իրան ներխուժումից և պարսկական պոեզիայի կենտրոնը Խորասանից Իրանի կենտրոնական շրջաններ տեղափոխելուց հետո պարսկական պոեզիան ենթարկվեց նոր փոփոխությունների՝ թե՛ բառային, և թե՛ իմաստային տեսանկյունից, ու միստիկական պոեզիան հասավ կատարելության վերջին աստիճանին։ Այս շրջանում էլ մասնավին և ղազալը (գազել) լայն տարածում գտան ու պարսից պոեզիայի և գրականության ասպարեզում շողացին այնպիսի մեծ բանաստեղծներ, ինչպիսիք են՝ Սաադին, Մոլավին և Հաֆեզը։

Թեմուրյանների դարաշրջանում պարսից պոեզիան մեծ ծաղկում չի ապրել։ Այս շրջանի ամենահայտնի բանաստեղծը Աբդուռահման Ջամին է։

Սեֆյանների կառավարության ձևավորմամբ պոեզիային և բանաստեղծներին հատկացվող ուշադրությունը պակասեց, ու նրանից շատերը գաղթեցին Հնդկաստան։ Հենց սա պատճառ դարձավ պարսից պոեզիայում նոր ոճի ստեղծման, որը հայտնի է «հնդկական ոճ» անունով։ Սեֆյանների կրոնական քաղաքականության ձեռքբերումներից մեկը կրոնական պոեզիայի մի տեսակի տարածումն էր՝ ի գովերգում մարգարեի և նրա ընտանիքի, որի մնայուն օրինակներից է համարվում Մոհթաշամ Քաշանիի ստեղծագործությունը։ Այդ շրջանի հայտնի բանաստեղծներից կարելի է առանձնացնել Վահշի Բաֆթանիին և Քալիմ Քաշանիին։

Վաղ ղաջարական դարաշրջանում բանաստեղծների շրջանում խորասանյան և իրաքյան հին ոճերին գրական վերադարձ կատարելու գաղափարը հանգեցրեց մի շարժման կամ գրական դպրոցների ստեղծման՝ «Վերադարձի դպրոց» (մաքթաբ-է բազգյաշթ) անվանումով, որի արդյունքում հնդկական ոճն անկում ապրեց։ Վեսալ Շիրազին և Ֆորուղի Բասթամին այս շրջանի բանաստեղծներից են։ Սահմանադրական շրջանի սկզբում՝ որը բնութագրվում է որպես պարսից ժամանակակից պոեզիայի սկիզբ, այնպիսի բանաստեղծներ, ինչպիսիք են՝ Միրզադե Էշղին, Փարվին Էթեսամին և Մոհամմադ Թաղի Բահարը դրեցին սահմանադրական գրականության հիմնաքարը։ Պարսից ժամանակակից գրականությունը Նիմա Յուշիջի բերած փոփոխությամբ զարգացման նոր փուլ թևակոխեց և ութ տասնամյակի ընթացքում Ահմադ Շամլուի, Մեհդի Ախավան Սալեսի, Սոհրաբ Սեփեհրիի և այլք կատարելագործեցին այն։

Անվանում Գրականություն․Իրանի գրականությունը հետիսլամական շրջանում (չափածո)
Երկիր Իրան

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: