«Գոտի և ճանապարհ» առաջին թանգարանային համաժողովը
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Գոտի և ճանապարհ» առաջին թանգարանային համաժողովը
«Մարտահրավերներ և նորարարական լուծումներ» խորագիրը կրող այս միջոցառմանը, որին մասնակցեցին Հայաստանի, Չինաստանի, Վրաստանի թանգարանների, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների մասնագիտական և գիտական շրջանակների ներկայացուցիչներ, բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Ասադի Մովահեդը։ Նա ընդգծեց․ «Իրանում, ինչպես շատ հին քաղաքակրթություններում, թանգարանները պարզապես պատմական առարկաներ պահելու վայրեր չեն։ Դրանք ժողովուրդների կենդանի հիշողությունն են»։
«Մեր պատկերացմամբ՝ թանգարանները ժողովուրդների մշակութային ինքնության պահապաններն են՝ կենդանի հաստատություններ, որոնք կամուրջ են անցյալի և ապագայի միջև»։
Համաժողովի շրջանակներում քննարկվեցին․
-
թանգարանների դերը մշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործընթացում,
-
միջազգային համագործակցության և մշակութային երկխոսության խթանման ուղիները,
-
նորարարական մոտեցումների և թվային տեխնոլոգիաների ներդրումը թանգարանային ոլորտում,
-
կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային արժեքների պահպանման վրա,
-
հանրային ներգրավվածության խորացումը և թանգարանների դերը կրթության ու սոցիալական համախմբման մեջ։
Գրել Ձեր մեկնաբանությունը.