• Aug 1 2024 - 13:49
  • 62
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական գրասենյակի ղեկավարի նահատակության կապակցությամբ

2024թ. հուլիսի 31-ի առավոտյան, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար, նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի ընկեր և դիմադրության հպարտ ու խիզախ առաջնորդ, անխոնջ մարտիկ Շեյխ Իսմաիլ Հանիեն, ով որպես Իրանի կառավարության և ժողովրդի հյուր՝ մասնակցում էր Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, թշնամի օկուպանտ Իսրայելի ահաբեկչության թիրախ է դարձել և նահատակվել:
Նահատակ Իսմայիլ Հանիեի սպանությունը՝ որպես Պաղեստինի ժողովրդի ընտրված առաջնորդներից և Պաղեստինի ժողովրադի ինքնորոշման իրավունքի օրինական պայքարի հիմնադիրներից մեկը, վկայում է Պաղեստինի օկուպացված հողը իշխող հանցավոր մաֆիայի ահաբեկչական բնույթ կրելու և ագրեսիայի և օրինախախտման մասին: Այս ահաբեկչական գործողությունը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների ու կանոնների և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, այլև լուրջ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար։
Իսրայելի հանցավոր ռեժիմի այս գործողությունը տեղի է ունեցել ի շարունակություն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այլ երկրներում պաղեստինյան դիմադրության առաջնորդների սպանության, սակայն այս ռեժիմի նոր ագրեսիվ և ահաբեկչական գործողությունը, ի դեմս նահատակ Հանիեի սպանության, մաս է կազմում պաղեստինցիների ցեղասպանության ծրագրի, հատկապես վերջին 10 ամիսներին՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում վտանգի ավելացման նպատակով։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այս նողկալի ահաբեկչության իրականացման մեջ ընդգծում է ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը՝ որպես Սիոնիստական ռեժիմի աջակից և մեղսակից Պաղեստինի բռնազավթման և պացեստինցիների ցեղասպանության շարունակման գործում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունը, անխոնջ մարտիկ Շեյխ Իսմայիլ Հանիեի սպանությունը և, ընդգծելով իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ այս ագրեսիվ գործողությանը պատշաճ կերպով արձագանքելու իր բնածին իրավունքը, ակնկալում է երկրներից և միջազգային կազմակերպություններից Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և օկուպացիայի դեմ նրանց օրինական դիմադրության աջակցությւոնը։

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: