• Jun 10 2024 - 15:08
  • 43
  • Ուսանելու ժամանակը : 2 minute(s)

Իրանի Իսլամական Հանրապետության միջկրոնական երկխոսության քաղաքականության մշակման խորհրդի նախագահի հայտարարությունը քրիստոնյաների սրբություններին անարգանք մատուցելու կապակցությամբ

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ աստվածային կրոնները և մարգարեները, ովքեր Աստծո ողորմածության և մարդկության երանության խորհրդանիշն են, մեծություններ և սրբություններ են, որոնց եղծումն ու ոտնահարումը իրենց ցանկացած դրսևորմամբ և աշխարհի ցանկացած կետում դատապարտության են արժանի:

Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ականատես եղանք, թե ինչպես որոշները անպատվեցին Սուրբ Հիսուս Քրիստոսին (խաղաղություն նրան), ասես, օլիմպիական մրցադաշտը, որը տարբեր մշակույթների փոխազդեցության միջավայր պետք է դառնա, արևմուտքի որոշ հակակրոնական հոսանքների համար կոնֆլիկտներ ստեղծելու և բարեպաշտ ու հավատացյալ մարդկանց սրբությունները պախարակելու ասպարեզի է վերածվել։

Փարիզի Օլիմպիական խաղերում Հիսուս Քրիստոսին (Խ․Ն) վիրավորելը և քրիստոնյաների զգացմունքներին հասցված վիրավորանքը ոչ միայն Աստծո մարգարեի հետևորդների մոտ է նողկանք առաջացրել, այլև աշխարհի բոլոր արդար և աստվածավախ մարդկանց դժգոհության առիթ է դարձել: Անշուշտ, Ֆրանսիայում տեղի ունեցած այս դեպքը մտածելու տեղիք է տալիս։ Այս արարքը ևս մեկ անգամ վերակենդանացրեց տառապանքի և անպատվության զգացումը, որը կրել էին մուսուլմանները «Շառլի Հոբդո» թռուցիկի կողմից Իսլամի մարգարե Մուհամմադին հասցված վիրավորանքի պատճառով, որը ի դեպ, մի քանի անգամ վերահրատարակվեց:

Ֆրանսիայում խոսքի ազատություն պահանջող որոշ ստահակներ, մարդու իրավունքների իրենց խեղաթյուրված և հավակնոտ մեկնաբանություններով, բազմիցս ցավ են հասցրել մարդկանց սրտերին և շարունակում են դա անել։

Այսօր մենք միանում ենք մեր քրիստոնյա եղբայրներին ու քույրերին և խստորեն դատապարտում Հիսուս Քրիստոսին (Խ․Ն) վիրավորելու նողկալի այս արարքը, որը կրոնական սրբությունները անպատվելու վառ օրինակ է. մի բան, որը բազմիցս դատապարտվել է կրոնական առաջնորդների կողմից:

Աններելի վիրավորանքի հետ մեկտեղ, ականատես ենք լինում այնպիսի հակաարժեքային վարքագծի բացահայտ և համակարգված քարոզչությանը, ինչպիսին է համասեռամոլությունը, ինչը հակասում է մարդու էությանը և միտված է թուլացնելու և ոչնչացնելու ընտանիքի ինստիտուտը։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ յուրաքանչյուր աստվածային կրոն կարևորում է մարդու՝ բնածին էությանը համապատասխան կյանք վարելը և ընտանեկան հարաբերություններին հավատարիմ մնալը: Այսպիսով, բարոյազուրկ և մարդկային բնությանը ուղղակիորեն հակասող ապրելակերպի քարոզումը ոչ այլ ինչ է, քան մարդկության և կրոնների թշնամիների կողմից կազմակերպված դավադրություն:

Հայտնելով մեր զորակցությունը աշխարհի քրիստոնյա առաջնորդներին և մտավորականներին, մասնավորապես՝ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու քրիստոնյա համայնքին, կոչ ենք անում բոլոր աստվածապաշտ և ազատ մարդկանց դատապարտել Հիսուս Քրիստոսին (Խ․Ն․) հասցված անարգանքը և Փարիզի Օլիմպիական խաղերի ընթացքում անբարոյական և հակամարդկային ապրելակերպի բացահայտ քարոզչությունը։

Ակնհայտ է, որ Ֆրանսիայի կառավարությունը, որպես 2024 թվականի Օլիմպիական խաղերի հյուրընկալող, պետք է վերջ դնի կրոնների և առաքինի ու աստվածահաճո ապրելակերպի դեմ այս աններելի մոտեցմանը։

 

 

 

 

Մոհամմադ Մահդի Իմանիփուր

Իրանի Իսլամական Հանրապետության միջկրոնական երկխոսության քաղաքականության մշակման խորհրդի նախագահ

yerevan Armenia

yerevan Armenia

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: