Զբոսաշրջային տեսարժան վայրեր

Սա Իրանի առաջին սրճարանն է՝ Լողանթեհ_կաֆեն

Լողանթեհ սրճարանը հիմնադրվել է 1906 թ.-ին, Ղոլամ Հոսեյն Լողանթեհ անունով անձի կողմից՝ սահմանադրական միապետության ժամանակաշրջանում, Թեհրանի Բաբ Հոմայուն նրբանցքում։ (Լողանթեհ թուրքերեն նշանակում է սրճարան):

Սա Իրանի առաջին սրճարանն է՝ #Լողանթեհ_կաֆեն ( Loghanteh Café ) 
 
Լողանթեհ սրճարանը հիմնադրվել է 1906 թ.-ին, Ղոլամ Հոսեյն Լողանթեհ անունով անձի կողմից՝ սահմանադրական միապետության ժամանակաշրջանում, Թեհրանի Բաբ Հոմայուն նրբանցքում։ (Լողանթեհ թուրքերեն նշանակում է սրճարան):
 
Վերջին մի քանի տարիներին Լողանթեհ սրճարանի բրենդը գնվել է այս մարդու ժառանգների կողմից, և նույնությամբ ու հենց այս դեկորացիայով սրճարանը տեղադրվել է Թեհրանի Ղասր պատմական համալիրի թանգարանի այգում։
 
Սրճարանի սրահը հիշեցնում է ուղղանկյունաձև լայն միջանցք, որի մի կողմից թանգարանի աղյուսե պատերն են, մյուս կողմից՝ ցուցափեղկի հետևում՝  ավտոմեքենաների ցուցասրահը և թանգարանի այգին։
 
Լեհական սեղաններն ու աթոռները դասավորված են աչք շոյող հերթականությամբ, իսկ արանքում հնաոճ, ռետրո իրեր են։ Սրճարանում ամեն ինչ այնպես է դասավորված, որ թվում է, թե ժամանակի միջով ճանապարհորդում եք։