Զբոսաշրջային տեսարժան վայրեր

Թեհրանի Խաղալիքների Թանգարանը

Քչերը գիտեն, սակայն Թեհրանում բազմաթիվ թանգարանների հետ մեկտեղ գոյություն ունի նաև խաղալիքների թանգարան։ Այն հիմնադրվել է դեռևս վաղ 1950թ․ և վերաբացվել վերջերս՝ 2024թ․ գարնանը։

Շենքը գտնվում է Թեհրանի հայտնի փողոցներից մեկի՝ Նոֆել Լոշաթուի վրա։

Թանգարանում ցուցադրված է շուրջ 2000 ցուցանմուշ, որոնց շարքում տեղ են գտել ինչպես նոր, այնպես էլ Իրանում տարածված ամենահին խաղալիքները, որոնք մեծահասակ դիտորդների մոտ նոստալգիկ հույզեր են արթնացնում։

Հատկանշական է, որ սենյակներից մեկը հատկացված է բուն գործընթացին՝ խաղալուն։ Այո՛, այստեղ կարող եք հավաքվել ընկերներով և վայելել խաղը՝ վերհիշելով մանկության քաղցր տարիները։

Երեք տարեկանից ցածր մանուկների համար մուտքը անվճար է։