Զաֆրանի բերքահավաքը
Ձմեռը մոտենում է և ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ իրանցի գյուղացիները շտապում են հավաքել քրքումի նուրբ ծաղիկները, որոնցից արտադրվում է այսպես կոչվող «կարմիր ոսկին»՝ զաֆրանը։ Այս աշխատատար գործընթացը մի քանի շաբաթ է տևում։ Բազմաթիվ ագարակատերերի և գյուղական ընտանիքների համար այս սեզոնային բերքը հանդիսանում է եկամտի գլխավոր աղբյուրը, իսկ զաֆրանի մշակման ավանդույթը փոխանցվում է սերնդեսերունդ՝ մնալով ավանդական կենսակերպի կարևոր բաղադրիչը։
Գրել Ձեր մեկնաբանությունը.