ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Մոհամմադ Ասադի Մովահեդն այցելել է «Լյանչժուի դարաշրջան. ծիսական կարգի աշխարհը» ցուցահանդեսը
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Մոհամմադ Ասադի Մովահեդն այցելել է «Լյանչժուի դարաշրջան. ծիսական կարգի աշխարհը» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Հայաստանի նկարիչների միությունում Հայ-չինական գործընկերության կենտրոնի նախաձեռնությամբ։ Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են տարբեր երկրների դեսպաններ, մշակույթի խորհրդականներ և դիվանագիտական ներկայացուցիչներ։Այցի ընթացքում պրն․ Ասադի Մովահեդը ծանոթացել է ցուցադրությանը և նշել, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն հնագույն քաղաքակրթությունների արժևորման, մշակութային երկխոսության խթանման և Իրանի, Հայաստանի ու Չինաստանի ժողովուրդների միջև փոխըմբռնման խորացման գործում։ Ցուցահանդեսը նվիրված է Չինաստանի Լյանչժուի հնագույն քաղաքակրթությանը, որի հնագիտական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն համադրում է հնագիտական արժեքավոր նմուշները թվային տեխնոլոգիաների և վիրտուալ իրականության հնարավորությունների հետ՝ այցելուներին ներկայացնելով այդ քաղաքակրթության պատմությունն ու մշակութային ժառանգությունը։
Գրել Ձեր մեկնաբանությունը.