• Aug 19 2025 - 15:15
  • 77
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

Իրանի նախագահի այցը Երևանի Կապույտ մզկիթ

Օգոստոսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Մասուդ Փեզեշքիանը ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելեց Երևանի Կապույտ մզկիթ, որտեղ հանդիպեց  հայաստանաբնակ իրանցիների և մզկիթում աղոթող անձանց հետ։ Այցելության սկզբում նախագահը արժանացավ ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պարոն Ասադի Մովահեդի, մզկիթի հոգաբարձուների խորհրդի անդամների, բարերարներ և համայնքի ներկայացուցիչների ջերմ ընդունելությանը։

Հանդիպման ընթացքում մշակութային հարցերով խորհրդականը, անդրադառնալով Կապույտ մզկիթի պատմական նշանակությանը, այն որակեց որպես Իրանի և Հայաստանի ընդհանուր մշակութային ու քաղաքակրթական խորհրդանիշ։ Նա նշեց, որ պատմական զարգացումների արդյունքում Երևանի ութ պատմական մզկիթներից միայն Կապույտ մզկիթն է կարողացել պահպանվել՝ ներկայումս դառնալով մշակութային, գեղարվեստական ու հոգևոր կենտրոն ոչ միայն մուսուլմանների, այլև Հայաստանում բնակվող իրանցիների համար։

Պարոն Ասադի Մովահեդը հավելեց, որ Կապույտ մզկիթը միայն ուրբաթօրյա աղոթքների, «Քոմեյլ» աղոթքի և կրոնական այլ ծիսակատարությունների վայր չէ, այլև իր հսկայական գրապահոցով, մշակութային միջոցառումներով, գեղարվեստական ցուցահանդեսներով և իրանական ձեռարվեստի ու հուշանվերների մշտական ցուցադրությամբ հանդերձ կարևոր դեր է խաղում բարեկամ հայ ժողովրդին և օտարերկրյա զբոսաշրիկներին Իրանի պատմության, քաղաքակրթության ու արվեստի ներկայացման գործում։ Պարոն Ասադի Մովահեդը նաև դիմեց Իրանի նախագահին՝ մզկիթի պահպանության, բարենորոգման և մշակութային գործունեության ընդլայնման համար անհրաժեշտ աջակցության հարցերով։ Իր հերթին պարոն Փեզեշքիանը մշակույթի, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի ներկայությամբ խոստացավ համապատասխան օժանդակություն ցուցաբերել։

Այնուհետև նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները շրջեցին մզկիթի տարբեր հատվածներում՝ այդ թվում գլխավոր շինությունում և մշակութային սրահներում, ապա հավատացյալների հետ միասին կատարեցին մաղրիբի և գիշերային աղոթքները։ Այս ջերմ միջավայրը հնարավորություն տվեց նախագահին անմիջական զրույց ունենալ Հայաստանում բնակվող իրանցիների հետ՝ մզկիթում ստեղծելով հոգևոր ու բարեկամական մթնոլորտ։

Երևանի Կապույտ մզկիթը, որը կառուցվել է XVIII դարում Հոսեյն Ալի Խանի հրամանով, հարավային Կովկասում իրանա-իսլամական ճարտարապետության կարևորագույն նմուշներից մեկն է։ Նրա յուրահատուկ կառուցվածքն ու փիրուզագույն խեցեգործական զարդարանքները մշտապես գրավել են ինչպես գիտական, այնպես էլ զբոսաշրջիկների լայն շրջանակաների ուշադրությունը։ Այսօր մզկիթը դարձել է Իրանի և Հայաստանի պատմամշակութային առնչությունների և ընդհանուր համակեցության խորհրդանիշ։ Իրանի նախագահի այցը հերթական անգամ ընդգծեց մշակութային դիվանագիտության կարևորությունը և հաստատեց Կապույտ մզկիթի՝ որպես երկու ժողովուրդներին միավորող կամրջի դերակատարությունը։

 

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: