• Jun 15 2022 - 16:35
  • 73
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

«Իրանի և Հայաստանի հավերժ բարեկամության գաղտնիքների սնդուկը»

Ապարանի համայնքապետարանի ջանքերի շնորհիվ կազմակերպված քանդակագործության միջազգային երրորդ  սիմպոզիումը, որը կրում էր «էթնոարվեստն այսօր» խորագիրը, հաջողությամբ ավարտվեց։ Քանդակների պուրակը համալրվեց մոնումենտալ 15 նոր աշխատանքներով: Փակման արարողությանը հնչեցին բազմաթիվ շնորհակալական և շնորհավորանքի խոսքեր: Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ և սիմպոզիումի կազմկոմիտեի նախագահ Հրայր Մկրտչյանը իր խոսքում նշեց, որ համայնքապետարանը հենց համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ամեն ինչ անելու է, որ սիմպոզիումը լինի ամենամյա, յուրահատուկ, իսկ սիմպոզիումի հրապարակը վերածվելու է բարեկարգ պուրակի, որը արվեստագետներից բացի կհյուրընկալի բազմաթիվ զբոսաշրջիկների և հյուրերի:

Ստորև ներկայացված է ֆոտոշարք երեկ տեղի ունեցած սիմպոզիումի փակման արարողությունից։

Իրանից մասնակից Թահեր Շեյխօլհոքամային ներկայացրեց իր կենսագրությունն ու ստեղծագործությունները, խոսեց Քանդակների պուրակում տեղադրված իր հեղինակային արձանի մասին։ Նրա խոսքով՝ այն կարելի է կոչել է մի քանի անուններով՝ «Ազգերի գաղտնիքը», «Գաղտնիքների սնդուկը», «Տատիկի գաղտնիքների սնդուկը», նաև «Իրանի և Հայաստանի հավերժ բարեկամության գաղտնիքների սնդուկ»-ը։ Հավելեց, որ Հայաստանն ու Իրանը մշակութային արմատների առումով ունեն շատ նմանություններ։ «Յուրաքանչյուր ազգի համար իր գաղտնիքների սնդուկը ամենակարևորն է։ Լիահույս եմ, որ այս «Գաղտնիքների սնդուկը» կնպաստի, որ Հայաստան-Իրան բարեկամությունը հարատև լինի, օր օրի մեր կապերն ավելի ամրապնդվեն»,-իր խոսքում նշել է սիմպոզիումի մասնակիցը։

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: