• Sep 14 2026 - 10:41
  • 43
  • Ուսանելու ժամանակը : Less than one minute
Լույս է տեսել «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրությունը

 Հայերենով լույս է տեսել «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրությունը

image 3

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի համագործակցության շրջանակում հայերենով լույս է տեսել «Իսլամական հեղափոխության գրականություն» ուսումնասիրությունը։ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ տպագրության երաշխավորված աշխատությունն անդրադառնում է ժամանակակից Իրանի մշակութային և ազգային ինքնության ձևավորման կարևոր բաղադրիչներին, դրա գաղափարական ու գոյաբանական հիմքերին, ինչպես նաև շիայական կենսափիլիսոփայության դերին Իրանի ազգային ինքնության համատեքստում։Գրքի հայերեն թարգմանությունը կատարել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Գառնիկ Գևորգյանը։ Նրա գնահատմամբ՝ աշխատությունը կարևոր ուղեցույց կարող է լինել Իրանի մշակութային առանձնահատկությունները և հասարակական-քաղաքական զարգացումները առավել խորությամբ հասկանալու համար։Թարգմանության նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ։ Գիրքը տպագրվել է ներկայիս ղեկավար պարոն Մ. Ասադի Մովահեդի աջակցությամբ։Նոր հրատարակությունը կարող է հետաքրքրել իրանագետներին, արևելագետներին, միջազգայնագետներին, ինչպես նաև Իրանի մշակույթով, պատմությամբ և ժամանակակից մտավոր ու գաղափարական հոսանքներով հետաքրքրվող ընթերցողներին։Մշակույթի կենտրոնը կարևորում է իրանական մշակույթին, մտքին և գրականությանը նվիրված արժեքավոր աշխատությունների հայերեն թարգմանությունն ու հրատարակումը՝ որպես Իրանի և Հայաստանի գիտակրթական ու մշակութային կապերի խորացման կարևոր ուղղություն։ 

yerevan Armenia

yerevan Armenia

Գրել Ձեր մեկնաբանությունը.