Պարսկական պոեզիա
Պարսկական բանաստեղծությունը գրվածքի երկակի տեսակներից է և իր ձևով հակադիր է արձակին: Բանաստեղծությունը համարվում է մտածված, խոր իմաստ և կշիռ ունեցող, ինչպես նաև հանգավորված բառերի այնպիսի կոմպոզիցիա, որում կա արժեք ունեցող մտքի արտահայտություն։
Պարսկական պոեզիան տարբեր տեսակներ ունի:
Հին պարսկական պոեզիան կառուցվածքի և տաղաչափական համակարգի արտահայտման առումով բաժանված է հետևյալ տեսակների՝ 1- մասնավի, 2- ղասիդե, 3- ղազալ (գազել), 4- ղաթ'է, 5- թարքիբբանդ, 6- թարջիհբանդ, 7- մոսթազադ, 8- ռոբա'ի, 9- մոսամմաթ, 10- դոբեյթի, իսկ նպատակի արտահայտման տեսանկյունից բաժանված է հետևյալ կատեգորիաների, ինչպիսիք են՝ մադհ - գովերգ, ներբող, հեջա - վանկ, ֆախր - հպարտություն, հեմասե - էպոս, դյուցազներգություն, ռեսա' - ողբ, եղերերգություն, թաշբիբ - գովերգություն, թասբիբ -ստեղծում, արարում և այլն։ Պարսկական գրականության մեջ կան պոեզիայի այլ դասակարգումներ ևս, օրինակ՝ երգը, բալլադը, շարականը, չամեհը (ներբողի տեսակ), չաքամեն (գազելի տեսակ), նիուշեն ու առած-ասացվածքները։
Դասական պոեզիայի բանաստեղծներից շատերին կարելի է թվարկել՝ Սաադի, Ֆերդուսի, Հաֆեզ, Խայամ, Ռումի և տասնյակ այլ հայտնի բանաստեղծներ: Պարսից ժամանակակից պոեզիայի շրջանում, որի հիմնադիրը Նիմա Յուշիջն է, պարսկական պոեզիան մտքի և հանգավորման փոքր փոփոխություններով հայտնի դարձավ որպես Նոր պոեզիա։ Բանաստեղծներ, ինչպիսիք են՝ Ֆերիդուն Թավալլալին, Էբթեհաջը, Ախավան Սալեսը, Սոհրաբ Սեփեհրին և շատ ուրիշներ, պոեզիայի այս ոճի բանաստեղծներից են:
Իսլամական հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում պարսկական պոեզիան նույնպես մտավ նոր փուլ: Այս շրջանի պոեզիայի առանձնահատկություններից է կրոնի, անձնազոհության, նահատակության և այլ նմանատիպ թեմաներով նոր բանաստեղծական չափերի հետ առնչվելը: Այս և նախորդ ժամանակաշրջանի պոեզիայի միջև ամենակարևոր տարբերակիչ առանձնահատկությունը հին պարսկական ձևաչափերի օգտագործումն է, չնայած հեղափոխության երիտասարդ բանաստեղծներից ոմանք իրենց լավագույն բանաստեղծությունները գրել են նոր պոեզիայի բանաստեղծական կաղապարով: Գրականության, հատկապես պոեզիայի բնագավառում Իրանի իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը փոփոխությունն է, որը ներառում է պոեզիայի իմաստային կողմերը: Պոեզիան հայելու պես անդրադարձրեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները։ Իսլամական հեղափոխությունից հետո տասնամյակներ շարունակ պոեզիան էական դեր է խաղացել իրադարձությունների արտացոլման և սոցիալական պայմանների արտահայտման ու ներկայացման հարցում, և իսլամական հեղափոխությանը նախորդող ժամանակվա համեմատությամբ այդ փոփոխությունն ակնառու է։ Այս ժամանակաշրջանի պոեզիայի նշանավոր դեմքերից են՝ Ալի Մոալեմը, Ահմադ Ազիզին, Ղեյսար Ամինփուրը, Հոսեյն Մանզավին, Թահերե Սաֆարզադեն և Ֆաթեմեհ Ռաքային:
Անվանում | Պարսկական պոեզիա |
Երկիր | Իրան |
Հեղինակ | Պարսկական պոեզիա |
Պարսկական պոեզիան տարբեր տեսակներ ունի: | |
Template | Organized |