• Jul 29 2024 - 15:01
  • 50
  • Ուսանելու ժամանակը : Less than one minute

Ջավադ Քեշտգարը՝ խաղախություն և բարեկամություն քարոզող սպահանցի հեծանվորդը

Ջավադ Քեշտգարին, ով ֆիզկուլտուրայի մարզիչ և հեծանվորդ է, ճանապարհորդում է տարբեր երկրներով որպես խաղաղության և բարեկամության դեսպան։ Այսօր նա հյուրընկալվել է Երևան քաղաքում։

Նրա համար Երևան այցելելը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ինքը ծագումով Սպահանից է, որը, ինչպես գիտենք, Երևանի քույր քաղաքն է։

Քեշտգարը հայտարարել է, որ իր ճանապարհորդության նպատակը ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդումն է։ Նա նաև ընդգծեց, որ իր հեծանվարշավը կոչ է՝ ուղղված ողջ աշխարհում և մասնավորապես Գազայում տեղի ունեցող բռնության, կանանց և երեխաների սպանության դեմ։

Վերապրելով Սպահանում բնակվող հայերի հետ կապված հուշերը՝ Քեշտգարին ասաց, որ նույն ջերմությունն ու հյուրընկալությունը զգում է նաև այստեղ։ Նրա կարծիքով այս մարզական նախաձեռնությունն էլ ավելի կամրապնդի Իրանի և Հայաստանի բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունները։

Բացի այդ, հեծանվորդը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային հարցերով խորհրդականի հետ՝ հայտնելով, որ Սպահանի մարզամշակութային համայնքը պատրաստ է հյուրընկալել հայ մարզիկներին, մասնավորապես՝ հեծանվորդներին։ Պարոն Ասադի Մովահեդը՝ մշակութային հարցերով խորհրդականը, խոստացել է հետամուտ լինել կապերի հաստատմանը և համատեղ մշակութային ու սպորտային գործունեության իրականացման ծրագրերին:

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: