Իրան-Հայաստան միջկրոնական երկխոսության և մշակութային համագործակցության կարևորումը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության և Հայ առաքելական եկեղեցու միջև կրոնական, մշակութային և գիտական համագործակցության զարգացման ուղիները։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին, «Ասրա» հիմնադրամի նախագահ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Մորթեզա Ջավադի Ամոլին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը և Երևանի Կապույտ մզկիթի հոգևոր առաջնորդ հոջաթոլէսլամ Ռոստամին։
Կողմերը, ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների պատմական հարուստ անցյալը, կարևորել են միաստվածական կրոնների դերը խաղաղության, համակեցության և մարդկային արժեքների պահպանման գործում։ Նրանք նաև շեշտել են երկու երկրների կրոնական, մշակութային և գիտական կենտրոնների, մասնավորապես՝ Ղոմի հոգևոր ճեմարանի և Հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռի միջև շարունակական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Գրել Ձեր մեկնաբանությունը.