• Sep 8 2025 - 19:23
  • 57
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

Իրանական տաղավարները Երևանի գրքի միջազգային փառատոնում

Երևանի գրքի միջազգային փառատոնը ոչ միայն գրական համայնքի և գրքի սիրահարների, այլև մշակութային դաշտի բոլոր ներկայացուցիչների համար սպասված և նշանակալի իրադարձություն էր։ Եռօրյա փառատոնի շրջանակում իր փառահեղ ներկայությունը ապահովեց նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ ներկայացնելով Իրանի հարուստ ու բազմաշերտ պատմությունը, գրական ժառանգությունը, մշակութային ավանդույթներն ու արվեստի անզուգական նմուշները։

Այս տարի Իրանն էին ներկայացնում «Գրքի տուն» և «Ալ-Հոդա» միջազգային հրատարակչությունները, որոնց գրադարակներում կարելի էր գտնել ամենատարբեր ժանրերի գրական և գիտական աշխատանքներ։ Իրանագիտությանը և պարսից դասական ու ժամանակակից գրականությանը նվիրված գրքերից մինչև մանկապատանեկան ստեղծագործություններ, կերպարվեստի և ձեռարվեստի գործեր․ յուրաքանչյուր ցուցադրություն ջերմ ընդունելության արժանացավ այցելուների կողմից։ Գրականության սիրահարները հնարավորություն ունեցան ծանոթանալու իրանցի մեծերի ստեղծագործություններին, իսկ երիտասարդները՝ բացահայտելու ժամանակակից իրանական գրականության նոր շունչը։

Իրանական տաղավարում ներկայացված էին նաև բազմազան գրական ուսումնասիրություններ, պատմագիտական աշխատություններ, ինչպես նաև հայերեն թարգմանված գործեր, որոնք վկայում են երկու ժողովուրդների միջև ինտելեկտուալ կապերի խորությունն։ Սա ևս մեկ հնարավորություն էր երկխոսության, փոխճանաչողության և մշակութային շփումների զարգացման համար։ Պարսկերեն գրքերի կողքին հայ ընթեցողը կարող էր գտնել նաև թարգմանված գործեր, որոնցից մեկն էր նաև նորատիպ «Երեք սուլոց գիրքը»՝ իրանցի հայտնի մանկագիր Ահմադ Աքբարփուրի հեղինակությամբ և Դիանա Սիսակյանի հայերեն թարգմանությամբ։

Իրանն ու Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մշակութային աղերսներն ու ընդհանրությունները վեր են ամեն տեսակ սահմաններից և կարող են ծառայել որպես կամուրջ՝ ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու փոխադարձ հարստացման համար։ Այսպիսի միջոցառումները ոչ միայն հարստացնում են քաղաքային կյանքը և ընդգծում Երևանի՝ որպես տարածաշրջանային մշակութային կենտրոնի դերը, այլ նաև կարևոր հարթակ են միջազգային համագործակցության համար։

Միևնույն ժամանակ, փառատոնը կարևոր հարթակ դարձավ միջազգային համագործակցության համար՝ հնարավորություն տալով տարբեր երկրների հրատարակիչներին, գրողներին և արվեստագետներին ծանոթանալ միմյանց ստեղծագործություններին, փորձին և մշակութային արժեքներին։ Այս համաշխարհային շփումները նպաստում են փոխադարձ հասկացման խորացմանը և հիշեցնում, որ գիրքը, որպես գիտելիքի, արժեքների ու երկխոսության կրող, շարունակում է մնալ համամարդկային ժառանգության առանցքային բաղադրիչ։

Այսպիսով, Երևանի գրքի միջազգային փառատոնը ոչ միայն մշակութային տոն էր, այլև գրքի համաշխարհային նշանակության վկայություն՝ որպես խաղաղության, համագործակցության և ժողովուրդների մերձեցման համընդհանուր լեզու։

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: