ԻԻՀ մշակութային հարցերով խորհրդական պրն․ Ասադի Մովահեդի հանդիպումը «Գրանիշ» հարթակի գլխավոր խմբագիր տկն․ Հասմիկ Հակոբյանի հետ
Այսօր ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ԻԻՀ մշակութային հարցերով խորհրդական պրն․ Ասադի Մովահեդի և «Գրանիշ» գրական հարթակի գլխավոր խմբագիր տկն․ Հասմիկ Հակոբյանի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման, իրանական ժամանակակից գրականության և մշակութային իրադարձությունների լուսաբանման, ինչպես նաև հարթակում պարսկերեն բաժնի գործարկման և զարգացման ուղիները։ Տկն․ Հակոբյանը, ընդգծելով իրանական մշակույթի և քաղաքակրթության հանդեպ սերն ու հարգանքը, պատրաստակամություն հայտնեց հարթակում հրապարակել իրանական մշակույթին և գրական դաշտին վերաբերող բովանդակություն։ Մշակութային հարցերով խորհրդականը, իր հերթին ողջունելով այս նախաձեռնությունը, կարևորեց Հայաստանի մեդիա և մշակութային ոլորտում Իրանի ներկայության անհրաժեշտությունը։
Գրել Ձեր մեկնաբանությունը.