Հանդիպում իրանցի գրող և մանկագիր Ահմադ Աքբարփուրի հետ
Երևանի «Խնկո Ապոր» անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ իրանցի մանկագիր Ահմադ Աքբարփուրի հետ հանդիպումը։ Միջոցառմանը ներկա գտնվեցին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարը, ներկայացուցիչներ Իրանի «Գրքի տուն» և «Սուրե-յե Մեհր» հրատարակչությոններից, իրանագետներ, դասախոսներ և այլք։ Հեղինակը իր բանախոսության մեջ անդրադարձավ մանկապատանեկան գրականության առանձնահատկություններին և երեխաների զարգացման գործում դրա դերակատարությանը։
Գրել Ձեր մեկնաբանությունը.