Թահչին՝ համի ու գեղեցկության համադրություն

Թահչին՝ համի ու գեղեցկության համադրություն

Թահչին՝ համի ու գեղեցկության համադրություն

Թահչին՝ համի ու գեղեցկության համադրություն

Իրանական բազմաթիվ ուտեստներ պատրաստվում են բրնձով, սակայն դրանցից յուրաքանչյուրի պատրաստման եղանակը որոշակի նրբություններ ունի։ Թահչինը հենց այդ ուտեստներից մեկն է, որը ոչ միայն համեղ է, այլև աչքի է ընկնում իր գեղեցիկ տեսքով։ Անվանումը բաղկացած էtah`«հատակ» և «-չին»՝ «շարել, դնել» (ներկայի հիմք) բաղադրիչներից։ Ուտեստը այդպես է կոչվում, քանի որ բոլոր բաղադրիչները շարված են շերտ առ շերտ՝ կաթսայի հատակից մինչև վերև։

Թահչինը կարելի է բրնձի կարկանդակի տեսակ համարել։ Այն պատրաստելու տարբեր եղանակներ կան, սակայն բոլորի մեջ պարտադիր առկա են բրինձը և որևէ տեսակի միս։ Թահչինի ամենատարածված ու սիրված տեսակը հավի մսով պատրաստվողն է։

Թահչինի բաղադրատոմսը (4 անձի համար)

  • Բրինձ – 4 բաժակ
  • Հավի միս – 800 գրամ
  • Սոխ – 1 գլուխ մեծ
  • Մածուն – 1 բաժակ
  • Աղացած զաֆրան – 2 ճաշի գդալ
  • Ձու – 1 հատ
  • Հավի արգանակ – 1 բաժակ
  • Կուրկումա – 1 թեյի գդալ
  • Յուղ/կարագ, աղ և սև պղպեղ – ըստ անհրաժեշտության
  • Զրիշկ – 1 բաժակ

Բրինձը եփելուց առնվազն երկու ժամ առաջ դնել սառը ջրի մեջ թրջվելու։ Հավի միսը մաքրել ոսկորներից․ ավելի լավ համի համար ցանկալի է օգտագործել հավի կրծքամիս։
Մածունի ընտրությունը մեծ ազդեցություն ունի ուտեստի համի վրա․ խորհուրդ է տրվում օգտագործել թանձր մածուն՝ թեթևակի թթվաշ համով։
Զրիշկ նույնպես պետք է մեկ ժամ առաջ թրջել, որ գույնն ավելի գեղեցիկ լինի և հասցնի փափկել։ Զաֆրանը դնել մի ամանի մեջ և ավելացնել մի քանի կտոր սառույց։ Թողնեք, որ սառույցը հալվի և զաֆրանը թրջվի։

Եթե սիրում եք ճարպոտ ուտեստ, կարող եք նաև 50 գրամ կարագ օգտագործել։


 

Պատրաստման եղանակը

  1. Եփել հավի միսը։

Կաթսայի մեջ դրե՛ք միսը, կտրատած սոխը, աղ, կուրկումա, երկու բաժակ եռացրած ջուր և մեկ ճաշի գդալ յուղ։ Թողե՛ք, որ միսը եփվի։ Երբ միսը փափկի, հանեք և թողեք, որ սառչի, այնուհետև մանր-մանր հյուսվածքներով մանրացրեք այն։

  1. Բրնձի նախապատրաստում։ Նախապես թրջած բրնձի ջուրը փոխեք, այնուհետև այն դրեք եռացրած ջրի մեջ։ Ավելացրեք աղ և եփեք՝ հասցնելով կիսաեփ վիճակի, այնուհետև քամեք ջուրը և բրինձը լվացեք սառը ջրով։
  2. Մածունի խառնուրդ։ Մածունը, թրջված զաֆրանը, աղը, պղպեղը և մեկ ճաշի գդալ յուղը խառնել իրար։ Այս խառնուրդից առանձնացնել մեկ քառորդը, իսկ մնացած մասին ավելացնել ձու և լավ խառնել բաղադրությունը։ Եթե ցանկանում եք, կարող եք նաև հավելյալ զաֆրան ավելացնել։
  3. Շերտավորել և եփել։ Կաթսայի հատակին լցրեք մեկ ճաշի գդալ յուղ։ Երկու բաժակ բրինձը խառնեք մածունի ու ձվի խառնուրդի կեսին և տարածեք կաթսայի հատակին՝ որպես առաջին շերտ։ Երկրորդ շերտի համար մսի կեսը խառնեք մնացած մածունի ու ձվի խառնուրդին և լցրեք բրնձի վրա։ Երրորդ շերտը՝ մնացած միսը և մնացած բրինձը միասին խառնելով տարածեք երկրորդ շերտի վրա։
  4. Մեկ բաժակ հավի արգանակը խառնեք այն մածունային խառնուրդի մեկ քառորդին, որ առանձնացրել էիք, և լցրեք բրնձի վրա։ Բերանի միջոցով մեղմ սեղմեք ամբողջ մակերեսը, որ շերտերը կպնեն միմյանց։
  5. Ցանկության դեպքում կարագը կտրատեք և տեղադրեք մակերևույթին։
  6. Կափարիչը փակեք և կաթսան 5 րոպե թողեք մեղմ կրակի վրա։ Այնուհետև կրակը ավելի նվազեցրեք և 1.5–2 ժամ թողեք եփելու։ Երբ ուտեստի կողմերը ոսկեգույն/դարչնագույն դառնան և բրինձը փափկի՝ նշանակում է պատրաստ է։

Նշումներ՝

*Չափից շատ արգանակը կամ բրնձի երկար եփվելը կարող է փափկացնել ուտեստը և դրան անախորժ տեսք տալ։

*Թահչինը կարելի է պատրաստել նաև ջեռոցում։ Այդ դեպքում ջեռոցը տաքացրեք մինչև մոտ 200°C, և ուտեստը թողեք ներքևի մասում մոտ 75 րոպե։ Կաթսայի բերանը ծածկեք փայլաթիթեղով։


Թահչինի մատուցում

Թողեք, որ ուտեստը մի փոքր սառչի։ Դրեք սինին կաթսայի վրա և շուռ տվեք այն, որպեսզի ուտեստը ամբողջությամբ դուրս գա՝ կլոր կաղապարի տեսքով։ Կարող եք այն զրիշկի և չրեղենի խառնուրդով զարդարել։

Թահչինի հետ սովորաբար մատուցում են կանաչի, թթու, կաղամբով աղցան կամ «շիրազի աղցան» (վերջինիս բաղադրության մեջ են մտնում կտրատած վարունգը, լոլիկը, սոխը՝ համեմված աղով և կիտրոնի հյութով կամ քացախով)։

Ուտեստի ամենահամեղ հատվածը ներքևի՝ կարմրած և խրթխրթան շերտն է, որը կոչվում է «թահդիգ» (մոտ հայերեն զուգահեռն է  «տաշտաքերանքը»)։

 

Անվանում Թահչին՝ համի ու գեղեցկության համադրություն
Երկիր Իրան
Meal
RegistrationNo registration

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: