Ֆաջրի միջազգային կինոփառատոն
Ֆաջրի միջազգային կինոփառատոնը Իրանի ամենակարևոր մշակութային իրադարձություններից է, որն անցկացվում է ամեն տարի փետրվարի կեսերին. փառատոն, որն անընդմեջ անցկացվում է 1982 թվականից ի վեր և ի հիշատակ 1978 թվականի փետրվարին Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի:
Փառատոնը կազմակերպում է «Ֆարաբի» կինոհիմնադրամը՝ Իրանի Մշակույթի նախարարության հովանու ներքո:
«Բյուրեղյա սիմորղը» (առասպելական թռչուն) այս փառատոնի հատուկ մրցանակի անունն է, որին տիրանալու համար մասնակիցները մրցութային տարբեր փուլերում մրցում են միմյանց հետ։
Բացի «Բյուրեղյա սիմորղ»-ից, այս փառատոնի այլ մրցանակներից են Պատվո դիպլոմը և Ոսկե տախտակը, որոնք մասնակիցները կարող են շահել: Չնայած նախորդ տարիներին փառատոնն անցկացվում էր միայն գեղարվեստական ֆիլմերի բաժնում, սակայն դրան արդեն մի քանի տարի է ավելացել են այլ բաժիններ, ինչպիսիք են՝ կարճամետրաժ ֆիլմերը, վավերագրական ֆիլմերը և գովազդային նյութերի մրցույթները:
Անվանում | Ֆաջրի միջազգային կինոփառատոն |
Երկիր | Իրան |
0 |