Ֆաջրի միջազգային թատերական փառատոն
«Ֆաջր» միջազգային թատերական փառատոնը Իրանի ամենակարևոր թատերական փառատոններից է, որն անցկացվում է ամեն տարի փետրվարին Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին: Փառատոնը հաճախ մրցութային բնույթ է կրում և ունի տարբեր բաժիններ, այդ թվում ՝ բեմական ներկայացումների բաժին, միջազգային, ռադիոհաղորդումների բաժին, հեռուստաթատրոնի և փողոցային ներկայացումների բաժին:
Այս փառատոնի կազմակերպիչներն են՝ Իրանի Մշակույթի նախարարության կատարողական արվեստի կենտրոնը, Իրանի կատարողական արվեստի ասոցիացիան և Թատերական միջազգային ինստիտուտը, իսկ փառատոնի գրասենյակը գտնվում է Թեհրանում:
Ֆաջրի միջազգային թատերական փառատոնի բացումը՝ Թահա Աբդխոդայի հովանու ներքո, կազմակերպվեց Իրանի Մշակույթի նախարարության կատարողական արվեստի կենտրոնի կողմից 1982 թ. փետրվարի 3-ից 7-ը Թեհրանում՝ քաղաքային թատրոնի համալիրի գլխավոր դահլիճում, Թատրոնի տանը, Գեղարվեստի ֆակուլտետում, Սանգելաջի թատրոնում, Ֆերդուսիում, Բահար մշակութային կենտրոնում (Աբգինեի թանգարան), Նիավարանի մշակութային կենտրոնում, Ազադի մշակութային համալիրում, Մահրաբի դահլիճում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Ռումիի անվան և Վահդաթի դահլիճներում։
Անցած տարիների ընթացքում Ֆաջրի թատերական փառատոնի ուսումնասիրությունը կարող է վկայել երկրում կատարողական արվեստի զարգացման գործընթացի մասին: 1982 թվականին տեղի ունեցած այս իրադարձությունը, որն առաջին քայլերը կարելի է համարել, ցույց տվեց, որ հեղափոխության մշակութային արժեքների բովանդակությունն ու իդեալները թատրոնի լեզվով արտացոլելու գործում թատրոնի արվեստագետների աջակցությունը, կամքն ու ուժը կարող է ամենամեծ ազդեցությունը ունենալ մշակութային գործընթացների ձևավորման հարցում։
Նույն կերպ, թատրոնի արվեստագետները Իրան-Իրաքյան պատերազմի՝ ութ տարի տևած Սուրբ պաշտպանության հերոսական տարիներին ռազմիկների հետ համաքայլ, կռվի տարբեր ճակատներում ու խրամատներում մշակութային գործունեություն ծավալեցին ու թատերական տեսարաններ կերտեցին՝ փորձելով մարտիկների քաջագործությունների մի մասը կենդանի ու մնայուն մեկնությամբ ներկայացնել թատերական ստեղծագործությունների տեսքով։
Ֆաջրի թատերական փառատոնը, երկար տարիներ անց ևս որպես արժեքավոր մշակութային իրադարձություն, ձգտում է աշխարհում հաստատել մարդկային արժեքներ:
Անվանում | Ֆաջրի միջազգային թատերական փառատոն |
Երկիր | Իրան |
0 |