Երաժշտություն

Իրանական երաժշտություն. Թուրքմենական երաժշտություն

Թուրքմեն Օղուզները ցեղեր են, որոնք մոտավորապես հազար տարի առաջ, ապրելով Սեյհունի ափերին, Սամանիդների տիրակալների հրավերով իսլամ են ընդունել և հաստատվել այն տարածքներում, որոնք այժմ կոչվում են Թուրքմենական Սահարա:

Թուրքմեն Օղուզները ցեղեր են, որոնք մոտավորապես հազար տարի առաջ, ապրելով Սեյհունի ափերին, Սամանիդների տիրակալների հրավերով իսլամ են ընդունել և հաստատվել այն տարածքներում, որոնք այժմ կոչվում են Թուրքմենական Սահարա: 

Իրանի այս շրջանը ներառում է Գոլեսթան նահանգի մի մասը և Խորասան նահանգի հյուսիսարևմտյան մի հատվածը: 

Գուսան Ասլաֆ երաժիշտներն Օզանի թուրքմենական ցեղերի նախնիներն էին: 

Օղուզները, որոնց երաժշտության արմատները սերում է շամանիզմից, երգում էին՝ գովաբանելով ցեղի էպիկական հերոսներին, և  մեծ հարգանք էին վայելում ժողովրդի շրջանում:

Վստահորեն Օզաններին կարելի է համարել բոլոր թյուրքախոսների երաժշտության և  բոլոր թուրքական երժշտական հիմնարար ստեղծագործությունների ստեղծողն ու հիմնադիրը:

 Այսօր Թուրքմենական Սահարայում Օզանների ժառանգներին կոչում են Բաղշի կամ Բախշի: Թուրքմենական երաժշտության ամենակարևոր մասն այն ստեղծագործությունների հավաքածուն է, որոնք երգվում և նվագակցվում են Բախշիների կողմից: Բախշիները դոթարի  (թամդիրեհ) նվագող՝ երաժիշտ-երգիչ պատմողներ են: Բախշիներին նվագակցող երաժշտական գործիքներից և երաժշտական ձևերից են՝ Քամանչան (Ղիջաղ), hովիվի և ուղտապանի եղեգնասրինգի նվագակցությամբ երգերը, որոնք նվագում են մանկական կարմրուկը թեթևացնելու կամ բուժելու նպատակով, Մուլուդ խանին՝ կրոնական երգի տեսակ, որոնք երգվում են հատկապես ի պատիվ Իսլամի մարգարեի և նրա գերդաստանի ծննդյան ու նրանց գովասանքի համար, Լալեները, որոնք կատարվում են աղջիկների և երիտասարդ նորահարսների կողմից, Զեքր խանին՝ հոգևոր ճեմարանի ուսանողների կողմից կատարվող Աստծո և իսլամի սրբերի հիշատակման ասմունքի տեսակները,  օրորոցայինները (Հուդի),  եղերերգությունները ... Բախշիներին նվագակցող  իրանաթուրքմենական երաժշտության այլ տեսակներն են: 

Իրանաթուրքմենական մշակույթում պարը տեղ չունի, ուստի  հարվածային գործիքների, հատկապես` մեմբրանոֆոնային երաժշտության և զուռնայատիպ երաժշտական գործիքների երաժշտության հետքերի չենք հանդիպում:

 Թուրքմենական երաժշտությունը, որն ունի ավելի քան 500 երգ, հիմնված է` Մախմասի, Թեշնիդի, Ղերղլարի և Նավայի չորս հիմնական երաժշտական կարգերի վրա: Այս չորս երաժշտական կարգերը կատարվում են` Գորգանյուլիի, Լամանայոլիի, Մարիիոլիի և Խիվեհյուլիի չորս տարբեր եղանակներով, որոնցից յուրաքանչյուրը հատուկ է կոնկրետ  տարածաշրջանի կամ ցեղի: Իրանի Թուրքմենական Սահարայի տարածված երաժշտական գործիքներն են՝ դոթարը (թամդիրեհ), քամանչան (ղիջաղ) և չորս տեսակի սրինգը: Ղուփուզը (Ղավուզ), որը նույն զամբուրաքն (մեղվակ) է, որը նվագում են նաև թուրքմեն կանայք և աղջիկները: