Քրիստոնեություն

Քրիստոնեություն

Քրիստոնեություն

Քրիստոնեությունը վերագրվում է Հիսուսին, ով իրեն անվանում և իր հետևորդների կողմից ընդունվում էր իբրև Մեսիա և խոստացված փրկիչ, իսկ նրա հետևորդների կրոնական հավատքի հետագա զարգացումների արդյունքում՝ ի հայտ եկավ մի նոր կրոն:

Իրանական մշակույթում քրիստոնեություն ընդունեցին երկու ժողովուրդ՝ ասորիներ (ասորերենով խոսող) և հայերը: 

Իրանում Իսլամի պաշտոնական ճանչումից ի վեր՝ սկսած Ռաշիդյան խալիֆայության ժամանակշրջանից մինչև Օմայանների տիրապետության ժամանակաշրջանը, Իրանի ասորի քրիստոնյաները՝ վճարում էին տուրք և  ջիզիա՝ կրոնական հարկ, որը քրիստոնյաները վճարելով մուսուլման Իրանին` անվտանգ և ապահով ապրում և առանց խոչընդոտ կազմակերպում էին իրենց կրոնական կյանքն այդ երկրում:

Նեստորականները (ասորի քրիստոնյաներ) ունեին անկախ համայնք, և նրանց ներքին-համայնքային կյանքի կազմակերպումը վստահված էր կաթողիկոսին կամ նրանց կողմից ընդունելի թեմի հոգևոր առաջնորդին: 

Աբբասյան ժամանակաշրջանում քրիստոնյաները զգալի ազդեցություն ունեին խալիֆայությունում ու մեծ ազդեցություն և ներդրում ունեին տարբեր գիտական բնագավառներում, այդ թվում հունական փիլիսոփայական, բժշկական և գիտական ​​աշխատությունների թարգմանության հարցում:

 Մոնղոլների օրոք և նրանցից հետո, ասորի քրիստոնյաները հավասարապես կիսում էին մյուս իրանցիների թե՛ տառապանքները, թե՛ դժբախտությունները և թե՛ ուրախությունները:

Ղաջարական դինաստիայի ժամանակաշրջանում Իրանի նեստորականները, որոնք հիմնականում ապրում էին Սալմասի և Ուրմիայի շրջաններում, տառապում էին տնտեսական և մշակութային անբարենպաստ պայմաններից ու ծանր հարկերից, և նրանցից ոմանք ստիպված էին գաղթել Ռուսաստան:

 19-րդ դարի վերջին ամերիկացի և բրիտանացի քարոզիչ բողոքական միսիոներներն ու հռոմեական կաթոլիկները սկսեցին քարոզել իրենց կրոնական հայացքներն Իրանի ասորական համայնքում՝ խրախուսելով նրանց ստեղծել մշակութային կենտրոններ ու հիվանդանոցներ, և հրատարակել գրքեր ու թերթեր: 

Այս գործողությունները նրանցից ոմանց համար գրավիչ դարձրեցին բողոքական և կաթոլիկ կրոնները և այդուհետ` ասորիների կաթոլիկացած խումբն սկսեց իրեն կոչել քաղդեացիներ: 

Այսօր Իրանի ասորիներն ունեն իրենց ներկայացուցիչ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ժողովում:

 

Սուրբ Սարգիս եկեղեցին

 

Իրանի քրիստոնյաների մյուս խումբը հայերն են, ժողովուրդ, որը իրանական համայնքի մաս է կազմում դեռևս Աքեմենյան ժամանակաշրջանից: 

Համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության՝ հայերն օգտվում են իրենց կրոնական ծեսերը կատարելու և կրոնական կյանքն ազատորեն  կազմակերպելու ազատություններից և սոցիալական բոլոր իրավունքներից, իսկ երկրի հարավում և հյուսիսում բնակվող հայերն ունեն իրենց ներկայացուցիչն Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ժողովում:





Անվանում Քրիստոնեություն
Երկիր Իրան
Փիլիսոփայություն