• Dec 24 2025 - 11:12
  • 32
  • Ուսանելու ժամանակը : Less than one minute

Իրանական պատվիրակության այցը Աբովյանի թիվ 2 դպորց

Իրանական «Շաբ-է Յալդա» տոնին հաջորդած օրը՝ դեկտեմբերի 22-ին Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն․ Խալիլ Շիրղոլամին, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Մոհամմադ Ասադի Մովահեդը, ինչպես նաև կենտրոնի մի շարք ներկայացուցիչներ։
Իրանական պատվիրակությունը հանդիպեց դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի և դպրոցի աշակերտների հետ։ Աշակերտները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, պարսկերեն ջերմ ողջույններով, ազգային երգով ու նվագով, ինչը արժանացավ հյուրերի բարձր գնահատանքին։
Դպրոցում իր երաժշտական կատարմամբ հանդես եկավ Իրանի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանում հյուրընկալված «Մեհր-Ային» իրանական ավանդական խումբը։
Հանդիպման ընթացքում դեսպան պրն․ Խալիլ Շիրղոլամին և դպրոցի տնօրեն պրն․ Արթուր Տաշչյանը անդրադարձան հայ-իրանական մշակութային կապերի և համագործակցության զարգացման հեռանկարներին, ընդգծեցին երիտասարդ սերնդի առանցքային դերը խաղաղության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև կրթության կարևոր նշանակությունը ժողովուրդների միջև մշակութային փոխանակման և ճիշտ փոխըմբռնման ձևավորման համատեքստում։
yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: