Իրանական գեղագրության վարպետների արվեստը Երևանի Կապույտ մզկիթում
«Իմամ-է Ռաուֆ» խմբի կողմից բեմադրված Թազիեի թատերական ներկայացմանը զուգահեռ Երևանի Կապույտ մզկիթում կազմակերպվեց աշխատարան՝ իրանցի երկու արվեստագետների մասնակցությամբ։ Գեղագրության վարպետները տեղում մակագրում էին պարսից պոեզիայի և աշուրայական ավանդույթի տարբեր բանաստեղծական պատառիկներ՝ դրանք նվիրելով հյուրերին։ Ծրագիրը արժանացավ իրանագիտության ուսանողների, արվեստագետների և հայաստանաբնակ իրանցիների ջերմ ընդունելությանը։
Գրել Ձեր մեկնաբանությունը.