• Sep 25 2025 - 15:20
  • 121
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

Հանդիպում հայ թարգմանիչների և գրողների հետ

Հանդիպում հայ թարգմանիչների և գրողների հետ

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավարը հյուրընկալեց երևելի հայ գրող և թարգմանիչներ Գևորգ Ասատրյանին, Խորեն Արամունուն և Էդուարդ Հախվերդյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեց թարգմանության դերը Իրանի և Հայաստանի մշակութային կապերի խորացման գործում։ Կողմերը բարձր գնահատեցին թարգմանչական արվեստի նշանակությունը՝ այն որակելով որպես քաղաքակրթական առնչությունների ստեղծման և ամրապնդման կարևոր գործիք։ Հաշվի առնելով երկրների պատմամշակութային ընդհանրություններն ու ներուժը՝ կարևորության արժանացավ մշակութային ընդհանուր տարրեր պարունակող և ընդհանուր արմատներ ունեցող գործերի թարգմանությունը՝ պարսկերենից հայերեն և հակառակը։

Քննարկման կենտրոնում էր նաև Խորեն Արամունու հեղինակած «Տաշտաքերանք» ստեղծագործությունը, որն ի սկզբանե լույս է ընծայվել հայերեն լեզվով, իսկ այնուհետև թարգմանվել պարսկերեն և հրատարակվել «Սիամակ» հրատարակչության կողմից։ Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ պատմվածքաշարը ներկայացվել է եվրոպական և ամերիկյան մի շարք երկրներում, և նախատեսվում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում կազմակերպել շնորհանես նաև Երևանի Կապույտ մզկիթում։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար պրն․ Ասադի Մովահեդը իր հերթին ընդգծեց թարգմանության՝ որպես ժողովուրդների միջև մշակութային կամրջի կարևոր դերակատարությունը՝ հայտնելով իր պատրաստակամությունը օժանդակելու նմանատիպ նախաձեռնություններին։  

Այս հանդիպումը վկայում է, որ գրականությունն ու թարգմանությունը կարող են հիմք ծառայել Իրանի և Հայաստանի միջմշակութային համագործակցության համար և ուղիներ բացել երկու երկրների գրական ու արվեստի ժառանգությունը լայն հանրության ներկայացնելու համար։

yerevan Armenia

yerevan Armenia

Նկարներ

Գրել Ձեր մեկնաբանությունը.

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: