ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական պարոն Ասադին հանդիպում է ունեցել Եվրասիա միջազգային համալսարանի տնօրենության հետ։
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային հարցերով խորհրդական պարոն Ասադին հանդիպում է ունեցել Եվրասիա միջազգային համալսարանի տնօրենության հետ։
Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին համաձայնություններ այս համալսարանում պարսկերենի դասընթացների կազմակերպման հարցում։ Պարոն Ասադին իր և ԻԻՀ դեսպանության կողմից պատարաստակամություն հայտնեց համագործակցել մի շարք ուղղություններով, որոնցից կարևորագույնն են՝
Նախաբուհական խմբերում պարսկերենի դասընթացների անցկացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները։
Երիտասարդ դիվանագետների և միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ սովորող ուսանողներիի համար պարսից լեզվի դասընթացների կազմակերպումը։
Երկարաժամկետ հեռանկարում համալսարանում պարսից լեզվի և գրականության մասնագիտության հիմնումը։