Իրանում լույս է տեսել «Երկունք Մոլանայի խաչմերուկում» գիրքը
«Երկունք Մոլանայի խաչմերուկում» պատմվածքների ժաղովածուն հայացք է նետում աղքատության, միայնության, անպատասխան սիրո և միտքը քայքայող խոհերի բանտակյալ դարձած մարդկանց կյանքին։ Ստեղծագործության լեզուն պարզ է և հոգեհարազատ, պատումը ներկայացվում է առաջին դեմքից՝ արտահայտելով գործող անձանց ջանքերը ազատվելու հուզական և առօրեական խնդիրներից։ Հեղինակը փորձ է կատարում իրականությունից տեղափոխվել անդին՝ մտահայեցողության աշխարհ՝ հանգուցալուծումը թողնելով ընթերցողի երևակայությանը։
Ջաբեր Մաթհարիզադեն բազմիցս ջարդում է իրականության և երևակայության միջև փուխր պատը՝ ընթերցողին ուղղորդելով կյանքի իմաստի մասին մտորումների, հուսո և արարչագործության ուղով։ Գրքի աշխարհայացքային հիմքը կյանքի դժվարությունների հետ հաշտվելու և հավատքը որպես ստեղծարարության միջոց օգտագործելով դրանք հաղթահարելու գաղափարն է։
Գրել Ձեր մեկնաբանությունը.