• May 20 2024 - 14:48
  • 80
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի ցավակցության ուղերձը

Ի զորակցություն ԻԻՀ նախագահ Այաթոլլահ Ռայիսիի նահատակությանը, Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը հանդես է եկել հետևյալ ուղերձով․

«Այաթոլլահ Ռայիսիի՝ մեր երկրի նվիրյալ, ջանասեր և ժողովրդականություն վայելող նախագահի և նրա ուղեկիցների  նահատակությունը աննկարագրելի ցավի և տրտմության առիթ է դարձել։ Իսլամական հեղափոխության ուսմունքով դաստիարակված այս անձը մարդկանց ծառայության ճանապարհին նահատակության մաքրագործ պսակն է ընդունել՝ իր օրհնաշատ կյանքի մինչև վերջին պահն իսկ այս սրբազան և աստվածահաճո նպատակի համար վայրկյան իսկ չվատնելով։ Նահատակ և գաղափարանվեր մեր նախագահի գործադրած համառ և գովասանքի արժանի ճիգերը՝ պահպանելու և պաշտպանելու իսլամական հեղափոխության արժեքները և երազանքները՝ երկրի մշակութային, տնտեսական և հասարակական բարգավաճման ուղու վրա ներքին կարողություններին և հնարավորություններին ապավինելով, մշտապես բոլոր մարդկանց շուրթերին են եղել։

Նահատակ Այաթօլլահ Ռայիսիի կողմից մշակույթի և մշակութային դիվանագիտության ոլորտին ցուցաբերած աջակցությունը 13-րդ․ կառավարությունը որպես այս ոլորտում Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն  առաջնորդի հանձնարարականների գործադրման ուղղությամբ գործող սրտացավ մի մարմին է դարձրել։

Անկասկած, այս աղետին դիմանալը բարդ է ու սրտակեղեք, Իսլամական Իրանի բարեկամների համար դժվար ու անտանելի, սակայն Սուրբ Սաման ալ-Հաջջի ծննդյան օրը (խաղաղություն թող լինի նրան), հավատ ընծայելով մեր Սրբազան Իմամին, գլուխ ենք խոնարհում՝ հայտնելով Բարձրյալին մեր հնազանդությունը։

Անկասկած, մեր նահատակ նախագահի անխնա և անկեղծ ջանքերը նրա հավիտենական կյանքի արժեքավոր վաստակն են․․․»

yerevan Armenia

yerevan Armenia

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: