Գեղագրություն

Գեղագրություն

Գեղագրություն

Իրանական գեղագրությունն իսլամական գեղագրության մի մասն է, որն  աստիճանաբար ձևավորվել է Իրանի մշակութային առանցքում, Իրանում և իրանական քաղաքակրթության տիրույթում գտնվող երկրներում՝ Աֆղանստանում, Հնդկական թերակղզում և Կենտրոնական Ասիայի երկրներում:

Մինչ իսլամական աշխարհում սովորական ձեռագրերը վարպետորեն ​​գեղագրության վերածելը դրված է եղել իրանցի գեղագիրների ուսերին, և իրանցիները  պատվով կատարելով այդ պարտականությունը՝ աստիճանաբար մշակելով գեղագրության իրենց ոճերն ու մեթոդները: Չնայած այս նորարարական մեթոդներն ու իրանցի գրիչների ոճերը շատ համակիրներ ունեն իսլամական այլ երկրներում ևս, սակայն դրանք հիմնականում առնչվում են Իրանին և իրանական քաղաքակրթության արգասիք են համարվում:

Իրանի Ղազվին քաղաքը լինելով գեղագրության մեծ վարպետների  դարբնոց՝ ԻԻՀ Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության և Մշակույթի բարձրագույն խորհրդի կողմից ճանաչվել է «Իրանի գեղագրության մայրաքաղաք»: Ղազվինի Չեհելսթոնյան պալատում գտնվող գեղագրության մշտական ​​թանգարանի միջոցառումներից բացի, այստեղ տեղի են ունենում գեղագրությանը նվիրված այնպիսի տարատեսակ միջոցառումներ, ինչպիսիք են`  Իրանի գեղագրության բիենալեի անցկացումը (աշխարհի տարբեր ծայրերից դասախոսների մասնակցությամբ), սուրբ Ղուրանի գեղագրության փառատոնի և Ղադիր գեղագրության փառատոնի անցկացումը:

 

Իրանի գեղագիրների ասոցիացիա

 

Իրանի գեղագիրների ասոցիացիան ստեղծվել և գեղագրության անվճար դասերի խորագրով և գործարկվել է 1950 թվականին: Այս հաստատությունն Իրանի գեղագիրների ասոցիացիայի անունով իր հիմնադրումը  պաշտոնապես գրանցել է 1967 թվականի սեպտեմբերի 10-ին և սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: Աստիճանաբար, իր գործունեության երրորդ տասնամյակից սկսած՝ 1978 թվականից ի վեր, Իրանի Իսլամական հեղափոխությունից հետո, սույն ասոցացիան ապրեց իր ծաղկման և ընդլայնման աննախադեպ շրջանը, և դեպի իրեն գրավելով հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, հատկապես` ավյունով լի երիտասարդությանը տարածվեց երկրով մեկ: 

Այսօր Իրանի գեղագիրների ասոցիացիան մի քանի մասնաճյուղ ունի Իրանի գրեթե բոլոր մեծ ու փոքր քաղաքներում և որոշ երկրներում, որտեղ  ուսանել և վերապատրաստվել են գեղագիրների շատ սերունդներ:

 

Անվանում Գեղագրություն
Երկիր Իրան
Նկարչություն
May 25 2022

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: