📚 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՆՑԻ ԳՐՈՂ ՄՈՐԹԵԶԱ ԲԱՐԶԵԳԱՐԻ ՀԵՏ

  • Մեկնարկի տարեթիվ : Sep 4 2026
📚 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻՐԱՆՑԻ ԳՐՈՂ ՄՈՐԹԵԶԱ ԲԱՐԶԵԳԱՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Ռուս-հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում տեղի կունենա հանդիպում ժամանակակից իրանցի արձակագիր և դասախոս Մորթեզա Բարզեգարի հետ։
Մորթեզա Բարզեգարը ժամանակակից իրանական արձակի ինքնատիպ հեղինակներից է, որի ստեղծագործություններում մարդկային հարաբերությունները, հիշողությունը, կորուստը, ներքին հակասություններն ու երբեմն նաև սև հումորը միահյուսվում են հոգեբանական լարված պատմությունների մեջ։
📖 Նա հեղինակել է ընթերցողների ջերմ արձագանքին արժանացած «Հրեշտակի նարնջագույն սիրտը» պատմվածքների ժողովածուն և «Սատկած կրիայի սարսափելի խոստովանությունները» վեպը։
Բարզեգարի արձակում առօրյա թվացող իրավիճակները հաճախ վերածվում են մարդկային ներաշխարհի խորքային ուսումնասիրության․ սովորական հարաբերությունների ու դեպքերի հետևում բացահայտվում են հիշողության, բաժանման, սիրո, վախի և կորստի երբեմն անսպասելի շերտեր։
👁️‍🗨️ Հանդիպումը հնարավորություն կտա անմիջական զրույցի միջոցով ծանոթանալու ոչ միայն Մորթեզա Բարզեգարի ստեղծագործական աշխարհին, այլև ժամանակակից իրանական գրականության մի շարք հետաքրքիր միտումներին։
📅 Սեպտեմբերի 4
🕑 14։00
📍 Ռուս-հայկական համալսարան, Արևելագիտության ինստիտուտ
Սիրով հրավիրում ենք գրականության, Իրանի մշակույթի և ժամանակակից արձակի բոլոր սիրահարներին։

photo_2026-08-28_12-01-18