Մարիվանի փողոցային թատրոնի 18-րդ միջազգային փառատոնը
Իրանի դրամատիկական արվեստի կենտրոնը թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theater Institute) հետ համագործակցության շրջանակում հայտարարում է թատերական փառատոնի 18-րդ շրջանի կազմակերպման մասին
Իրանի դրամատիկական արվեստի կենտրոնը թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theater Institute) հետ համագործակցության շրջանակում հայտարարում է թատերական փառատոնի 18-րդ շրջանի կազմակերպման մասին, որը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 25-29-ը Իրանի Քրդստան նահանգի Մարիվան քաղաքում:
Մարիվանի թատերական փառատոնի նպատակն է զարգացնել մշակութային զբոսաշրջությունը և հասարակական ներգրավվածությունը՝ ամրապնդելով հասարակության հետ ուղիղ կապը, ինչպես նաև միջազգային արվեստագիտական փորձի փոխանակման և միջմշակութային երկխոսության զարգացման համար անհրաժեշտ հարթակի ապահովումը։
Փառատոնը մասնակիցներին կապահովի կացությամ, օրական երեքանգամյա սնունդով և ներքին ճանապարհորդության համար անհրաժեշտ փոխադրամիջոցներով (ներառյալ օդանավակայանից մինչև միջոցառման վայր և հակառակը)։ Մնացյալ կազմակերպչական հարցերը կքննարկվեն և կհամաձայնեցվեն երկկողմ բանակցությունների արդյունքում։
Դիմումի ներկայացման համար հետևեք ստորև ներկայացվող ուղեցույցին։
Դիմումի ուղեցույց
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ստորև ներկայացվող տեղեկատվությունը ուղարկել փառատոնի էլ․ հասցեին՝ հղելով համանման պատճենը (cc) ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի էլ․ հասցեին։
1․ Ակտիվ հղում առաջարկվող թատերախաղը դիտելու համար։ Անհրաժեշտ է տեղադրել ամբողջական և ներբեռնվող տարբերակը։
2․ Պիեսի հակիրճ բովանդակությունը (սինոպսիս) անգլերեն լեզվով։
3․ Ձևաթուղթը՝ ամբողջապես լրացված վիճակում։ Ձևաթղթի ֆայլը տեղադրված է ստորև՝ կայքէջի ներքևի հատվածում։
4․ Խմբի անդամների ցանկը (ներառյալ դերասանները և տեխնիկական բաժնի պատասխանատուները)։
*Խմբի անդամների առավելագույն քանակը՝ 10 հոգի։
5․ Հղում, որտեղ կցված է 4 որակյալ լուսանկար (թատերավար, ներկայացման դրվագներ և այլն)։
6․ Թատերավարի և սցենարի հեղինակի ինքնակենսագրականը և լուսանկարները։
Փառատոնի էլ․ հասցե։ daramatic.artcenter.iran@gmail.com
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի էլ․ հասցե։ icro.iri.am@gmail.com
Փառատոնի հեռ․։ +982166708861
Հայտարարության կայքի հղում։ https://theater.ir/ci/en/189269
Դիմում ներկայացնելու վերջնաժամկետ։ 2025թ․ սեպտեմբերի 12-ը։
* Որակային քննության փուլը հաջողությամբ անցնելու պարագայում, դիմորդները կծանուցվեն էլ․ փոստի միջոցով մինչև սեպտեմբերի 23-ը։