Մանկագիր Ահմադ Աքբարփուրի հետ հանդիպում Երևանի գրքի փառատոնի շրջանակներում

  • Մեկնարկի տարեթիվ : Sep 5 2025
  • Ավարտի տարեթիվ : Sep 6 2025
Մանկագիր Ահմադ Աքբարփուրի հետ հանդիպում Երևանի գրքի փառատոնի շրջանակներում

Ահմադ Աքբարփուրը իրանցի նշանավոր մանկագիր է: Նրա ստեղծագործություններն անդրադառնում են վախի, մենության, խաղաղության թեմաներին, ինչպես նաև սոցիալական ու մշակութային տարբեր ոլորտներում երեխաների դերին։
Աքբարփուրի գրականությունն առանձնանում է հումորով, ինչը պատմությունները դարձնում է գրավիչ և սրտամոտ։ Նա մշտապես նոր մշակումներով է ներկայացնում հայտնի բանահյուսական թեմաները:
Աքբարփուրն ուսումնասիրում և գրի է առնում իրանական առածներ և մանկական ավանդական խաղեր ու պատմություններ։
Նրա գործերը թարգմանվել են մի շարք լեզուներով։
Հանդիպման ընթացքում տեղի կունենա հեղինակի՝ բազմաթիվ մրցանակների արժանացած «Երեք կախարդական սուլոց» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը։
Թարգմանիչ՝ Դիանա Սիսակյան
Սեպտեմբերի 5, 18։00
Հայաստանի պատմության թանգարանի դահլիճ
Գրքի երևանյան միջազգային փառատոն
Ծրագիրը ���� www.evnbookfest.com



Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: