Հանդիպում Ահմադ Աքբարփուրի հետ

  • Մեկնարկի տարեթիվ : Sep 6 2025
  • Ավարտի տարեթիվ : Sep 6 2025
  • Վայր : Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան
Հանդիպում Ահմադ Աքբարփուրի հետ

Խնկո Ապրո գրադարանում կհյուրընկալվի հայտնի մանկագիր Ահմադ Աքբարփուրը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ սեպտեմբերի 6-ին Հայաստանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կհյուրընկալվի իրանցի հայտնի մանկագիր Ահմադ Աքբարփուրը, ով հանդես կգա «Հումորի կիրառության նշանակությունը երեխաների և դեռահասների կյանքում» բանախոսությամբ։
Ահմադ Աքբարփուրը համալսարանում սովորել է հոգեբանություն։ «Այն գիշերվա գնացքը» գրքի համար ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունից արժանացել է «Տարվա գիրք» մրցանակին։ Չորս անգամ անընդմեջ նրա մանկական գրքերն ընտրվել են Մյունխենի միջազգային մանկապատանեկան գրադարանի կողմից։ Իսկ Աքբարփուրի «Ես հորս ծառան չեմ» գիրքը երկու անգամ ընդգրկվել է Մյունխենի գրադարանի ցանկում։
2006 և 2010 թվականներին նրա երկու գրքերը՝ «Ագռավները» և «Բարի գիշեր, հրամանատար», առաջադրվել են IBBY-ի «Տարվա գիրք» մրցանակին։
Ահմադ Աքբարփուրի գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, թուրքերեն, իտալերեն, արաբերեն և քրդերեն։
Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար։

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: