«Գույն և պատում» խորագիրը կրող տիկնիկների ցուցահանդես
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հովանավորությամբ «Դայա» մշակութային-գեղարվեստական կազմակերպությունը «Ավա-յե Նասր-ե Իրանիյան» հաստատության հետ համատեղ ներկայացնում են «Գույն և պատում» խորագիրը կրող տիկնիկների ցուցահանդես։
Ցուցահանդեսը բաց կլինի սեպտեմբերի 19-ից 22-ը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի սրահում։
Բացման հանդիսությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ին։
Նշենք նաև, որ ցուցադրությանը կից կգործի նաև տիկնիկագործության աշխատարան։
Տիկնիկագործության անվճար աշխատարանը բաց կլինի սեպտեմբերի 19-ից 21-ը, ամեն օր ժամը 14։00-17։00-ը։
Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար։