Կողպեքագործությունը Իրանում․ երբ արհեստը և արվեստը քայլում են ձեռք ձեռքի տված

Կողպեքագործությունը Իրանում․ երբ արհեստը և արվեստը քայլում են ձեռք ձեռքի տված

Կողպեքագործությունը Իրանում․ երբ արհեստը և արվեստը քայլում են ձեռք ձեռքի տված

Մարդկության գոյության ողջ ընթացքում արժեքավոր իրերի պահպանության խնդիրը բազմիցս ստիպել է մարդկանց հնարագիտություն և ստեղծագործական միտք բանեցնել: Այս ջանքերի արդյունքը եղավ նման արժեքների պահպանության համար նախատեսված միջոցների ստեղծումը, որոնք սահմանափակում էին այդ իրերի ընդհանուր հասանելիությունը: Այսպիսով, կողպեք պատրաստելու արհեստը կարելի է համարել նույնքան հին, որքան մարդկության սոցիալական կեցության պատմությունն է։

 

Իրանում կողպեքների պատրաստման պատմությունը

Որոշ փորձագետների կարծիքով առաջին կողպեքները հանգույցների տեսք ունեին։ Աստիճանաբար ավելի որակյալ և ապահով կողպեքներ պատրաստելու համար որպես նյութ սկսում են գործածել փայտը։ Հայտնի է, որ փայտե կողպեքներ պատրաստելու ավանդույթը գոյություն է ունեցել Հարավարևմտյան Ասիայում դեռևս մ.թ.ա. երկրորդ հազարամյակում: Իրանում կողպեքների գործածությունը նույնպես թվագրվում է մոտ մ․թ․ա․ 1800 թվականով։ Քաշանում գտնվող «Սիալկ Թեփե» հնագիտական վայրում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է քարե ապարանջան, որն ունի չորս առանձին կտորներ և դրանք իրար միացնող ճարմանդ: Շոշի Չողա Զանբիլ քաղաքում հայտնաբերվել է նաև կողպեք, որը թվագրվում է մ.թ.ա. 1300 թ․։ Պերսեպոլսի (Թախթ-է Ջամշիդ) թանգարանում պահվող Արդաշիր III-ի դամբարանի քարե դռան վրա կա վեց սանտիմետր տրամագծով անցք, որը հավանաբար բանալին մտցնելու և կողպեքի բռնակը տեղափոխելու տեղ է եղել։ Ավելի փոքր իրեր՝ տարատեսակ սնդուկներ և արկղեր կողպելու համար գործածվում էին ամրացված կողպեքներ, որոնցից ամենահինը պատկանում է սասանյան շրջանին (մ.թ. 3-7-րդ դարեր): Հիշարժան է նաև հնագիտական ​​պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե բանալին՝ թվագրվող մ․թ․ 1-3-րդ․ դդ․։ Այս բանալու և հունահռոմեական մոդելների միջև նմանությունը ցույց է տալիս, որ կողպեքների պատրաստման տեխնոլոգիայի զարգացումը Իրանում և արևմուտքում տեղի է ունեցել միաժամանակ։

Հետիսլամական շրջանի Իրանում ի հայտ են գալիս կողպեքներ, որոնք պարունակում էին նաև կենդանիների պատկերներ։ Նմանատիպ կողպեքների թիվը զգալիորեն աճեց հատկապես սելջուկյան ժամանակաշրջանում (մ.թ. 1037-1194 թթ.): Հետագայում արվեստի այս տեսակը նոր թափ ստացավ, ինչը մասամբ պայմանավորված էր սեֆյան հարստության իշխանության գալով։ Մի կողմից Սեֆյանները, ովքեր մեծ ուշադրություն էին հատկացնում արվեստին, իսկ մյուս կողմից նաև եվրոպացի ճանապարհորդների պարբերական այցերը, ում միջոցով իրանցի արհեստավորները ծանոթություն ձեռք բերեցին նաև վարպետության եվրոպական ավանդույթներին, մեծ խթան հանդիսացան Իրանում փականագործության զարգացմանը։

 

Ավանդական կողպեքների տեսակները և դրանց առանձնահատկությունները

Փականագործները ստիպված էին մշտապես կիրառել նոր մեթոդներ՝ կողպեքները հնարավորինս ապահով դարձնելու համար: Ահա թե ինչու կողպեքների պատրաստումը բավական բարդ արհեստ է եղել, որի գաղտնիքներին ոչ բոլոր վարպետներն են հաղորդակից եղել։ Որպես օրինակ՝ ավանդական ձևով պատրաստված որոշ կողպեքներ կարելի է բացել բացառապես փականագործի նախագծած բանալիով։

Ընդհանուր առմամբ, Իրանում արտադրված ավանդական կողպեքները կարելի է բաժանել երկու խմբի՝ «դռների կողպեքներ» և «մետաղյա փականներ»։ Մետաղյա փականներ պատրաստելու համար առավել հաճախ օգտագործվող մետաղը պողպատն է: Ի համեմատ դռների կողպեքների, մետաղյա կողպեքներն ավելի բարդ կառուցվածք ունեն։ Կողպեքների վրա կարող են լինել տարբեր կենդանիների պատկերներ (առյուծներ, ձիեր, եղնիկներ, վարազներ և այլն)։

Իրանում դեռևս տարածված է ավանդական կողպեքների պատրաստման ձեռնարհեստը և ցայսօր վարպետների կողմից շարունակվում են օգտագործվել այնպիսի գործիքներ, ինչպիսիք են տափակաբերան աքցանները, սայրերը և գայլիկոնները դեռ և այլն։ Ուշագրավ է, որ հումքը հաճախ դարբնոցների թափոններն ու դեն նետված մետաղյա իրերն են:

 

Իրանի ո՞ր քաղաքներում է տարածված ավանդական փականագործությունը

Ժամանակակից իրանում կողպեքագործությունը արդեն իսկ որպես արվեստի տեսակ, տարածված է մի շարք քաղաքներում։ Ավանդական կողպեքների սիրահարները քիչ չեն․ բացի այդ դրանք բավական ապահով են արժեքավոր առարկաները ոչ-ցանկալի աչքերից հեռու պահելու հարցում:

Ներկայումս արվեստի այս տեսակը կենդանի է  Իրանի ամենատարբեր շրջանների քաղաքներում, ինչպիսիք են Աբարքուհը (Յազդի նահանգ), Ղազվինը, Համադանը, Բորուջերդը (Լորեստան), Թալեղանը (Ալբորզի նահանգ), Սավաջբոլաղը (Ալբորզի նահանգ) և Նաջաֆաբադը (Սպահանի նահանգ)։

Նշանավոր վարպետներից է Հասան Քուքաբին, ով ստեղծագործում է Ղազվինում, և ում աշխատանքները 2019թ․ ընդգրկվել են Իրանի ոչ նյութական ժառանգության ցանկում։

Անվանում Կողպեքագործությունը Իրանում․ երբ արհեստը և արվեստը քայլում են ձեռք ձեռքի տված
Երկիր Իրան
Քաղաքներ
ԱշխատանքներMetal and ornaments
RegistrationԱզգային

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: