Իրանի ազգային թանգարանը

Իրանի ազգային թանգարանը

Իրանի ազգային թանգարանը

Իրանի ազգային թանգարանի՝ որպես երկրի ամենամեծ, ամենակարևոր և հնագույն թանգարանի հավաքածուում, ցուցադրվում են` պալեոլիթից մինչև իսլամական ժամանակաշրջանի գիտական ​​պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական ​​գտածոները, երկու` «Հնագույն Իրան» և      «Հնագիտություն և իսլամական արվեստ» թանգարանների ժողովածուների տեսքով:

Իրանի ազգային թանգարանը բացվել է 1898 թվականին՝ Իրանի առաջին  թանգարանների համար նախատեսված շենքում: Շենքը նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Անդրե Գոդարը՝ ոգեշնչված Թաղե Քասրայից, իսկ շենքի կառուցումն ստանձնել են երկու իրանցի ճարտարապետներ՝ Աբբաս Ալի Մեմարը և պրոֆեսոր Մորադ Թաբրիզին:

«Հնագույն Իրանի թանգարանը» ներառում է՝ պալեոլիթից մինչև մ.թ.ա. 4-րդ հազարամյակը ընկած ժամանակահատվածի, այսինքն՝ գրագրության սկզբից մինչև Սասանյան դարաշրջանի ավարտի «Իրանի նախապատմական շրջանի» պեղումներին պատկանող երկու թանգարանների  մշտական ցուցադրություններ:

«Իրանի հնագիտության և իսլամական արվեստի» թանգարանը կառուցվել է Նիշաբուրի սասանյան պալատի հատակագծից ոգեշնչված՝ երեք հարկով, ութանկյուն խաչի տեսքով և մոտ 4000 քառակուսի մետր մակերեսով:

Այս շենքն իբրև «Իրանի հնագիտության և իսլամական արվեստի թանգարան» կահավորվել և պաշտոնապես բացվել է 1955 թվականին:

Վերոնշյալ շենքի նկուղային հարկը տրամադրված է նիստերի դահլիճին և ժամանակավոր ցուցասրահին:

«Իրանի հնագիտության և իսլամական արվեստի թանգարանի» ցուցանմուշները դասավորված են` առաջին և երկրորդ հարկերում, ըստ պատմական ժամանակացույցի:

Ցուցադրությունը սկսվում է երկրորդ հարկից և ավարտվում առաջին հարկում: Ներկայիս թանգարանը բաղկացած է վերոնշյալ երկու հարկերում տեղակայված 6 դահլիճից: Երկրորդ հարկը ներառում է` «Վաղ իսլամի», «Սելջուկների» և «Իլխանիդների» ժամանակաշրջանի ցուցանմուշների սրահները, իսկ առաջին հարկը ներառում է` «Սուրբ Ղուրանի», «Թեմուրյանների», «Սեֆյանների», «Աֆշարյանների», «Զենդերի» և «Ղաջարների», ցուցանմուշների  սրահները:

Թանգարանում առկա ցուցանմուշների մեծ մասը հատընտիր գտածոներ են, որոնք հայտնաբերվել են գիտական ​​պեղումների արդյունքում կամ բերվել են այնպիսի հեղինակավոր հավաքածուներից, ինչպիսին է օրինակ՝  Ասթան Շեյխ Սաֆիուդդին Արդաբիլիի հավաքածուն:

Անվանում Իրանի ազգային թանգարանը
Երկիր Իրան

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: