• Apr 16 2024 - 14:00
  • 22
  • Ուսանելու ժամանակը : 1 minute(s)

Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության հայտարարությունը

Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության հայտարարությունը Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված ագրեսիային ԻԻՀ կողմից տրված պատասխանի վերաբերյալ.

Հանուն Աստծո․

و سیعلم الذین ظلموا ای منقلب ینقلبون( سوره مبارکه شعرا آیه 227)

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացված այս արժանապատիվ գործողությունը՝ ի պատասխան Դամասկոսում մեր երկրի դեսպանատան հյուպատոսարանի վրա սիոնիստների ստոր հարձակմանը, միջազգային օրենքների և կարգավորումների շրջանակներում իրականացված խելամիտ գործողություն էր․ մի գործողություն, որը պատվասիրության և խիզախության առհավատչյան է այն քաջասիրտ մարդկանց օրինակով, ովքեր երդվյալ թշնամու առջև նույնիսկ երես չեն թեքում մարդկայնությունից։

Իրանի կողմից սիոնիստական թշնամու հանդեպ «Ազնիվ խոստման» իրականացումը առաջին հերթին տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ արված քայլ էր, իսկ երկրորդիվ՝ անօրինական ռեժիմին, նրա համախոհներին ու դաշնակիցներին հղված խոսուն ուղերձ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս տարվա էիդ-է Ֆեթրի աղոթքի ժամանակ իր ճառում ընդգծել է, որ Ղոդսի օկուպացիոն ռեժիմի նկատմամբ պատիժը վճռված է, և այս նախազգուշացումը մեկնաբանվել է այնչափ արագ և այնպիսի մակարդակով, որ Մուսադն ու սիոնիստական ռեժիմի բանակը նույնիսկ չէր պատկերացնում։ պաղեստինցի եղբայրների և քույրերի ցնծությունն, ինչպես նաև Սիոնիստական ​​ռեժիմի ու նրա աջակիցների շփոթությունը Իսլամական Իրանի կողմից ստեղծված վերջին սագայի կապակցությամբ իսլամական հեղափոխության դիսկուրսի կայունացման և դիմադրության համակարգի ձևավորման արդյունքն է։ տարածաշրջանում։

Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը հարգում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վճռական և հաստատակամ պատասխանը՝ այն համարելով նոր էջ տարածաշրջանային զարգացումների պատմության մեջ: Այս հաղթանակը բոլոր մուսուլմանների, աշխարհի ազատ մարդկանց և հատկապես Գազայի հատվածի կողեքված ժողովրդի գոյության հաղթանակն է:

yerevan Armenia

yerevan Armenia

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: